Ֆիզիկական անձանց` մինչև 1 տարի ժամկետով դրամով ավանդների միջին տոկոսադրույքը սեպտեմբերին կազմել է 10.1%: Սա երևում է ԿԲ հրապարակած տեղեկագրից: Մինչև 1 տարի ժամկետով դոլարով ավանդների տոկոսադրույքը կազմել է 5.7%: 1 տարուց ավելի դրամով ավանդների տոկոսադրույքը կազմել է 11.9%, իսկ դոլարով ավանդներինը` 8.5%: Ընդ որում, բոլոր տեսակի ավանդների միջին տոկոսադրույքները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են:









































