Շվեյցարիայում կտուգանեն այգում պիկնիկից հետո թողնված աղբի, ինչպես նաև գետնին գցված սիգարետի համար։ Տուգանքի չափը կկազմի 300 ֆրանկ (287 եվրո)՝ փոխանցում է Euromag-ը։
Տուգանքի սահմանման օգտին են հանդես գալիս «Կանաչների» և Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Քաղաքական գործիչները կարծում են, որ այդ միջոցառումը դժվար կլինի ներդնելը։ Քիչ հավանական է, որ ոստիկանությունն աշխատակիցներ կուղարկի այգիներ՝ «ռեյդի»։
Ֆրիբուր կանտոնի իշխանություններն աջակցություն են հայտնել այդ միջոցառմանը։ Նրանք հայտնել են, որ թողնված աղբի համար տուգանքը հավասար կլինի կամ նույնիսկ կգերազանցի 10 գրամ մարիխուանայի օգտագործման համար սահմանված տուգանքին։
Բազել-Լանդ կանտոնի բնակիչները մարտին հավանության են արժանացրել իրենց միջոցառումներն աղբի դեմ պայքարում։ Նրանք փոփոխություններ են կատարել համայնքների վերաբերյալ օրենսդրության մեջ, որը թույլ է տալիս վարչական միավորներին՝ օրինական հիմքով մոտ 955 եվրոյի տուգանք սահմանել հասարակական վայրերում աղբ թողնող մարդկանց դեմ։









































