Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որին ԵՄ-ն որոշել էր թողնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, նոր հայց է ներկայացրել ԵՄ դատարան՝ ընդդեմ եվրոպական ատյանների որոշումների։ Այս մասին է վկայում ռեեստրը, որը հրապարակվել է դատարանի կայքում ՝ հայտնում է RIA Novosti-ն։
Անցած տարվա դեկտեմբերին ԵՄ ընդհանուր իրավասության դատարանը չեղարկել էր միջոցառումները, որոնք ընդունվել էին ԵՄ խորհրդի կողմից ՀԱՄԱՍ-ի դեմ, մասնավորապես ՀԱՄԱՍ-ի նշանավորումը որպես ահաբեկչական կազմակերպության։ ԵՄ խորհուրդը վիճարկել է այդ որոշումը հունվարին, և մարտի 27-ին ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվել է ահաբեկչական կազմակերպությունների թարմացված ցուցակը, որում նախկինի պես ՀԱՄԱՍ-ը կա։
Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին։
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը 2007 թվականից կառավարում է Գազայի պաղեստինյան հատվածը։











































