Կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի համար պետք է աշխատանք երիտասարդության, հոգևորականության ներկայացուցիչների և ԶԼՄ-ների հետ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների V համագումարում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:
«3 ասպեկտ, որոնք շատ կարևոր են: Առաջին՝ կրոնական առաջնորդները կարող են դրական դեր խաղալ մեր հասարակության առավել խոցելի անդամների՝ երիտասարդների հետ կապված հարցերի լուծման տեսանկյունից, որոնք կարող են ծայրահեղական գաղափարախոսությունների զոհ դառնալ»,- նշել է Զանյերը:
Նա նշել է երիտասարդության հոգևոր հարցումներին ավելի արդյունավետ պատասխանի անհրաժշտությունը, ինչը կօգնի կանխել դրանց հնարավոր մարգինալացումը և արմատականացումը:
«Երկրորդ՝ կրոնական ծայրահեղականությունը և ֆանատիզմը շատ հաճախ կրոնական տեքստերի և ուսմունքների ոչ ճիշտ մեկնաբանման արտադրանք են: Ուստի պետք է բարելավել ընդհանուր կրոնական կրթությունը, մասնավորապես՝ կրոնական առաջնորդների կրթությունը»,- նշել է Զանյերը:
Երրորդ, նրա խոսքով, «շատ հաճախ ծայրահեղականները շատ խորամանկորեն մանիպուլյացիայի են ենթարկում ԶԼՄ-ների և համացանցի միջոցով»: «Սակայն ԶԼՄ-ները, ընդհակառակը, կարող են բռնության գաղափարախոսության տարածումը կանխելու արդյունավետ մեթոդ լինել: Ահա թե ինչու երբ մենք միավորում ենք ուժերը հասարակությանը բռնարար ծայրահեղականությունից պաշտպանության շրջանակներում, դա ևս ենթադրում է աշխատանք ԶԼՄ-նեի հետ», ասել է Զանյերը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ կրոնը ծայրահեղականության պատճառ չէ, այլ նպաստում է խաղաղությանը և մերժում է բռնությունը:











































