93 տարեկանում կյանքից հեռացել է անգլիացի դերասան Քրիստոֆեր Լին։ Այս մասին հայտնոմ է The Telegraph-ը՝ հղում անելով դերասանի այրու հաղորդագրությանը։
Դերասանը, որը խաղացել է «Աստղային պատերազմներ», «Մատանիների տիրակալը» ֆիլմերում և դարձել բոնդիանայի ամենահայտնի չարագործներից մեկը, մահացել է կիրակի Լոնդոնում։
Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը հիվանդանոցում անցկացված 3 շաբաթից հետո, որտեղ նա բուժվում էր թոքերի հիվանդությունից։
Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություն է արդեն հայտնել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։










































