Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորը գալիք մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, վարձավճարով հանդես կգա «Վիլյառեալ»-ում, տեղեկացնում է AS-ը:
Ըստ աղբյուրի` «Ռեալ»-ը «Վիլյառեալ»-ի հետ պայմանավորվածություն ունի, քանի որ անցյալ մրցաշրջանում «Ռեալ»-ից «Վիլյառեալ» վարձավճարով տեղափոխվեց Դենիս Չերիշևը:
Նշվում է նաև, որ 16-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բետիս»-ը, «Մալագա»-ն և «Ռայո Վալեկանո»-ն:








































