«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը օրերս հայտարարել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որևէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարևան տան պատը»,- ասել էր նա:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Յակունինի հայտարարությանը: Ի հեճուկս Յակունինի հայտարարության՝ վստահեցրել է, թե այն կառուցվելու է:
Ավելին՝ տեսանյութում:










































