Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրոպայի լիգա. «Պորտու»-ն երկու խաղում 10 գոլ խփեց «Սպարտակ»-ին (տեսանյութ)

Երեկ կայացան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները: Ինչպես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, այստեղ նույնպես առաջին հանդիպումներից հետո ընդամենը մեկ դիմակայության արդյունքն էր մնում պարզել. Առաջին խաղերում «Պորտու»-ն, «Բենֆիկա»-ն և «Վիլյառեալ»-ը խոշոր հաշվով հաղթանակներ էին տոնել, իսկ «Դինամո Կիև»-«Բրագա» խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

«Պորտու»-ն, որ սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել էր «Սպարտակ»-ին, հյուրընկալվելիս նույնպես կարողացավ 5 գնդակ ուղարկել մոսկվացիների դարպասը` սեփականն ընդունելով միայն 2-ը և հաղթեց ընդհանուր 10:3 հաշվով:

«Բենֆիկա»-ն առաջին խաղում 4:1 հաշվով էր հաղթել հոլանդական «Էյնդհովեն»-ին և պատասխան խաղի 25-րդ րոպեից զիջում էր 2:0 հաշվով` կասկածի տակ դնելով կիսաեզրափակիչի ուղեգրի հարցը, սակայն պորտուգալացիները կարողացան 2 գնդակ ուղարկել տանտերերի դարպասն ու երկու խաղերի արդյունքում հաղթանակ տարան 6:3 հաշվով:

«Վիլյառեալ»-ը հոլանդական «Տվենտե»-ի հետ խաղում առնձնակի խնդիրներ չունեցավ: Իսպանացիները նախորդ հանդիպման համեմատ երկու գնդակ պակաս խփեցին և հաղթեցին 1:3 հաշվով: Երկու խաղերի արդյունքը` 8:2:

«Բրագա»-«Դինամո Կիև» խաղում տանտերերին հարկավոր էր ընդամենը գնդակ բաց չթողնել. 0:0 հաշիվը նրանց դուրս էր բերում կիսաեզրափակիչ: Պորտուգալացիների գործը դժվարացավ, երբ հանդիպման 30-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Պաուլու Սեզարը: Այդուհանդերձ, 10 հոգով խաղացող «Բրագա»-ի գրոհներն ավելի վտանգավոր էին, քան ուկրաինացիները: «Բրագա»-«Դինամո Կիև»` 0:0:

Այսպիսով, Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչի 4 թիմերից երեքը պորտուգալական են: Կիսաեզրափակիչի զույգերը կազմում են` «Բրագա»-«Բենֆիկա», «Վիլյառեալ»-«Պորտու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում