Գերմանիայի 102-ամյա բնակչուհին մոտ 80 տարի անց այն բանից հետո, երբ նացիստական Գերմանիայի իշխանությունները թույլ չեն տվել նրան քննություններ հանձնել գիտական աստիճան ստանալու համար, պաշտպանել է դոկտորական դիսերտացիա: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Այն ժամանակ նրա գիտական ղեկավարը ասել էր, որ կընդուներ նրա դիսերտացիան, եթե չլիներ ռասայի մասին օրենքը, որը թույլ չէր տալիս այդ անել:
Երեքշաբթի օրը, Ինգեբորգ Սիլմ-Ռապապորտը մոր կողմից հրեաուհի, վերջապես փայլուն կերպով անցավ դիսերտացիայի բանավոր մասին պաշտպանությունը և ստացավ Համբուրգի համալսարանում գիտույթունների դոկտորի կոչում:
Իր խոսքում նա հայտարարեց, որ ուզում է իր աշխատանքը եզրափակել որպես հիշատակ այն բոլոր մարդկանց, ովքեր տուժվել են Երրորդ ռեյխի իշխանության ժամանակ:
Ինգեբորգը 1938 թվականին ներգաղթել է ԱՄՆ, սակայն 50-ականներին վերադարձել է Գերմանիա, և Բեռլինում աշխատել է որպես մանկաբուժության պրոֆեսոր:








































