Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հույս ունի, որ օրերից մի օր կկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, տեղեկացնում է Canal +-ը:
«Միշտ էլ ցավալի է պարտվել, այն էլ քո առաջին եզրափակչում: Վստահ էինք, որ կարող ենք հաղթել: 1:1 հաշվի ժամանակ մրցավարը պետք է ուշադիր լիներ և նշանակեր 11 մետրանոց:
Շնորհավորում եմ «Բարսելոնա»-ին, նրանք արժանի էին այդ մրցանակին: Ես փորձառու եմ դարձել: Հուսով եմ, որ օրերից մի օր կնվաճեմ Չեմպիոնների լիգայի գավաթը»,- հայտարարել է Պոգբան:











































