ԱՄՆ-ի պետդեպարտամենտում համարում են, որ «Իսլամական պետության» դեմ հաղթանակի համար կպահանջվի ևս 3-5 տարի:
Գերատեսչության մամլո-քարտուղար Ջոն Քիրբիի բառերով՝ այդպիսի գնահատականը ճիշտ է միայն այն դեպքում, եթե ռազմական գործողությունների մեծ մասը իր վրա վերցնի Իրաքի բանակը, հայտնում է BBC լրատվականը: Նա բացատրել է, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները պատրաստ են խառնվելու միայն անհրաժեշտության դեպքում, սակայն տվյալ պահին հիմնական պայքարը պետք է տանեն իրաքյան զինված ուժերը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Վաշինգտոնը չունի հստակ մշակված պլան ԻՊ-ի դեմ պայքարում:
ԱՄՆ-ը ԻՊ-ին համարում է աշխարհի անվտանգության հիմնական սպառնալիքը: Նրա օդային ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում զինյալների դիրքերին, սակայն հիմնական կռիվներին մասնակցում են իրաքյան զորքերը:









































