Ուկրաինայում հակամարտության ընթացքում՝ անցած տարվա ապրիլից մինչ 2015-ի հունիսի 3-ը, զոհվել է 6454 մարդ, վնասվածքներ ստացել 16 146-ը։
Նման տվյալներ է Ժնևում ճեպազրույցի ժամանակ ներկայացրել մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության պաշտոնական ներկայացուցչ Յենս Լարկեն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«(Ուկրաինայի արևելքում) մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 5 մլն մարդ»,- նշել է նա։












































