Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում վարձակալել է «Սթեյփլս-կենտրոն» մարզական համալիրը իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ծննդյան օրը նշելու համար։ Վերջինս երեկ դարձել է 38 տարեկան՝ այս մասին հայտնում է TMZ-ը:
Արենան, որտեղ հանդես են գալիս քաղաքի երկու ամենաանվանի թիմերը՝ «Լեյքերսն» ու «Քլիփերսը», Քիմին արժեցել է 110 հազար դոլար:
Տպավորիչ է նաև հյուրերի կազմը, որոնց հետ Ուեսթը բասկետբոլ է խաղացել. բասկետբոլիստներ Ռասել Ուեսթբրուք, Ջոն Ուոլ, արտիստներից՝ Ջասթին Բիբեր, ռեփեր Թիգա։ Բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը եղել է թիմերից մեկի մարզիչը, որոնք բաժանվել են «Արևելքի» և «Արևմուտքի», իսկ անվանի Ջոն Լեջենդը խաղից առաջ երգել է ազգային հիմնը:











































