Մեկ մրցաշրջան վարձավճարով հանդես գալով Մադրիդի «Ռեալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսը վերադարձել է անգլիական ակումբ: Նա իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ում անցկացրած ժամանակահատվածի մասին:
««Ռեալ»-ը չցանկացավ ակտիվացնել պայմանագրիս կետն ու գնել իմ տրանսֆերը, ինչի արդյունքում ստիպված էի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալ: Եթե մադրիդցիները ցանկանան ինձ թիմում տեսնել հաջորդ տարի, ստիպված կլինեն պայքարել այլ ակումբների հետ:
Մրցաշրջանի սկզբնամասում դժվար էր: Ինձ հետ հույսեր չէին կապում: Սակայն վերջնամասում խաղային որակներս ցուցադրելու հնարավորություն ստացա, քանի որ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ էին ստացել»,- AS-ը մեջբերում է Չիչարիտոյի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացրած 23 հանդիպումներում Չիչարիտոն 7 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:








































