Ֆուտբոլային փորձագետ Վալերի Ռեյնգոլդն իր կարծիքն է հայտնել Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վերաբերյալ:
«Պետք չէ հրաժարվել Մովսիսյանի ծառայություններից: Նա, անշուշտ, ավելի հզոր ֆուտբոլիստ է, քան Կրոտովն ու Դավիդովը: Բայց Յուրան պետք է հասկանա, որ պետք է լուրջ մոտենալ գործին: Նույնիսկ 500 գրամ ավելորդ քաշը մեծ ազդեցություն է ունենում արագության վրա:
Մովսիսյանը պետք է շատ ու կարգապահ աշխատի, որպեսզի կարողանա վերադարձնել խաղի նախկին մակարդակն ու վերականգնել լավագույն խաղային որակները»,- Sovsport-ը մեջբերում է Ռեյնգոլդի խոսքերը:







































