Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Էլեկտրաէներգիան կթանկանա 6,8 դրամով՝ դառնալով 48,5 դրամ

Հունիսի 12-ին ԱԺ-ում պետք է տեղի ունենան խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀԷՑ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղարկված հայտին, որով առաջարկվում է հերթական անգամ բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: ՀԷՑ և ՀԾԿՀ ներկայացուցիչները պետք է պատգամավորներին և հանրությանը համոզեն և ապացուցեն, որ էլեկտրաէներգիայի թանկացմանը այլընտրանք չկա, որ եթե սակագինը չթանկանա, ապա ՀԷՑ-ը կաշխատի վնասով, և մենք ապագայում կարող ենք մնալ առանց էլեկտրաէներգիայի մատակարարման: Իսկ հանրության շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պետք է փորձեն ապացուցել, որ առանց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման էլ ՀԷՑ-ը կարող է եկամուտով աշխատել, դրա համար ընդամենը պետք է մի փոքր ավելի արդյունավետ կառավարել ընկերությունը՝ կրճատելով անիմաստ և չարդարացված ծախսերը: Խորհրդարանական լսումները կոչված են լիցքաթափելու այս հարցում առկա հանրային դժգոհությունը, սակագնի դեմ պայքարը փողոցից տեղափոխելու խորհրդարանի նիստերի դալիճ, և դահլիճում էլ հանրությանը համոզելու, որ ելքը հոսանքի թանկացումն է, պետք է համակերպվել:

Խորհրդարանական այդ բանավեճը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ սակագնի որոշման հարցում, որովհետև իշխանությունները արդեն որոշում են կայացրել թանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը, և արդեն իսկ որոշված է, թե ինչ չափով: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 6,8 դրամով և գումարվելով այսօրվա սակագնին՝ կստացվի մոտ 48,5 դրամ 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար:

Հաշվարկը շատ պարզ է. այսօրվա սակագնով աշխատելով՝ ՀԷՑ-ը տարեկան կուտակում է պարտք 10 մլրդ դրամի չափով: Բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագինը 6,8 դրամով՝ ՀԷՑ-ին հնարավորություն է տրվում հավաքել 24 մլրդ դրամ ավելի, քան այսօր, այսինքն՝ ՀԷՑ-ը ոչ միայն վնասով չի աշխատում, այլ ստանում է տարեկան 14 մլրդ դրամ ավելի գումար, որով պետք է մարի իր կուտակած պարտքերը: Իսկ ինչու հենց 6,8 դրամ և ոչ թե դրանից ավելի կամ պակաս, որովհետև հենց այդքանով է փոխվել դրամ դոլար հարաբերակցությունը: Դեկտեմբերին դրամի փոխարժեքը աճել է 17 տոկոսով, և այդ տրամաբանությամբ այդքանով էլ ՀԾԿՀ պետք է բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը: Սա է ՀԷՑ-ի երկաթյա տրամաբանությունը, որից այդ կազմակերպության ներկայացուցիչները չեն ցանկանում հետ կանգնել: ՀԾԿՀ ղեկավարը, ինչպես միշտ, պատրաստ է ընդունել և բավարարել ՀԷՑ-ի այս մոտեցումը, չնայած կա տեսակետ, որ Ռոբերտ Նազարյանը և նրա ղեկավարած հաստատությունը ուղղակիորեն չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունը, և հանրության ու ՀԷՑ-ի շահերը հավասարակշռելու փոխարեն մշտապես պահում են ՀԷՑ-ի կողմը: Կա տեսակետ, որ ՀԾԿՀ-ն էլ կարող էր ՀԷՑ-ին հակընդդեմ փաստարկներ ներկայացնել, մասնավորապես այդ ընկերության կողմից խոստացված և չիրականացված ներդրումների կամ ներդրումների անվան տակ կատարված չարաշահումների մասով: Այդ չեղած կամ հավելագրված ներդրումների բացահայտումը թույլ կտար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իսկապես պաշտպանել հանրության շահերը, բայց դա նախ խիստ աշխատատար զբաղմունք է, և բացի դա՝ անշնորհակալ, մինչդեռ դրանց վրա աչք փակելը կարող է և գնահատանքի և խրախուսման արժանի լինել՝ առանց որևէ ջանքի գործադրման և չարչարանքի:

Իսկ արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի հարվածի սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակին՝ նրանց մղելով բողոքի գործողությունների: Իշխանությունները համարում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը միջին վիճակագրական հայ ընտանիքին կարժենա լրացուցիչ 2100 դրամի ծախս: Հաշվարկված է, որ ամսական հենց այդքան հոսանք են ծախսում միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքները: Որոշում կայացնելով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, իշխանությունը մյուս կողմից որոշում է կայացնելու, որ փոխհատուցում է սոցիալապես անապահով ընտանիքներին: Մասնավորապես որոշվելու է, որ սոցիալական անապահովության նպաստ ստացող ընտանիքների նպաստի չափը կբարձրացվի 2100 դրամով, որը կհամարվի որպես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման փոխհատուցում: Իսկ միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող խավերը, ըստ իշխանության, պետք է իրենց վրա վերցնեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը:

Բնակչությունը հասկացանք, իսկ տնտեսությո՞ւնը: Տնտեսվարողներն ասում են, որ իրենց արտադրանքը առանց այն էլ անմրցունակ է, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում խոսել արտաքին շուկաներում քիչ թե շատ մրցունակ արտադրանքի թողարկման մասին, անիմաստ կլինի: Արտադրանքի ինքնարժեքի մի զգալի մասը հենց էլեկտրաէներգիան է, և այն այսօր Հայաստանում գրեթե երկու անգամ բարձր է միջին ռուսականից, իսկ թանկացման դեպքում այդ տարբերությունն ավելի է մեծանալու: Տնտեսվարողները իրենց առաջարկն ունեն իշխանություններին. էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել ոչ թե 48 դրամ, այլ 53, բայց դրա փոխարեն արժեզրկել ազգային արժույթը գոնե մինչև 530 դրամ մեկ դոլարի դիմաց: Նրանք պնդում են, որ ներկայիս փոխարժեքը տնտեսությունը տանում է վերջնական վախճանի, և դրամը չարժեզրկելու դեպքում մեկ տարի հետո Հայաստանում ընդհանրապես կարող է տեղական արտադրություն չլինել:

Կառավարության կամ ավելի ճիշտ իշխանությունների պատասխանը արտադրողներին հայտնի է, և այն կարծես թե ենթակա չէ փոփոխության. դրամի արժեզրկմանը դեմ են բանկերը և ներմուծողները: Բանկերի համար դրամի արժեզրկումը վտանգավոր է, քանի որ նրանք ունեն դրամային վարկեր, իսկ դրամի արժեզրկումը նշանակում է մեծ կորուստներ բանկերի համար, իսկ ներմուծողները մտահոգություն ունեն, որ դրամի արժեզրկումը կբերի ապրանքների նոր թանկացման և սպառման ծավալների նվազման: Իսկ քանի որ Հայաստանում բանկերը և ներմուծողները ավելի մեծ հնարավորություն ունեն պաշտպանելու իրենց շահերը, առաջ տանելու իրենց լոբբինգը, արտադրողները հայտնվում են տուժողի և վնասվողի դերում: Ցավոք, այս տրամաբանությունը նոր չէ, և այդ տրամաբանությամբ Հայաստանի տնտեսությունը աշխատում է 2003 թ. սկսած, երբ սկսվեց դրամի անշեղ ու իշխանության կողմից խրախուսվող արժևորումը, ինչ լուրջ հարված հասցրեց տեղական արտադրությանը՝ խրախուսելով ներմուծումը և ներմուծողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում