Անհայտ անձինք Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու տուն են նետել դյուրավառ հեղուկով լի մի քանի շշեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ինչպես հայտնել են Չեխիայի ՊՆ-ում, նախարարի տունը հարձակման է ենթարկվել դեռևս կիրակի, սակայն տեղեկատվություն չի տրվել քննության շահերից ելնելով։
Նախարարի տունը, որտեղ նա ապրում է ընտանիքի հետ, գտնվում է Պրահայում։ Տուժածներ չկան։ Նախարարի անվտանգությունն ուժեղացվել է։
Հարձակման պահին նախարարն անձամբ տանը չի եղել։ Նշվում է, որ «Մոլոտովյան կոկտեյլներն» ընկել են տան պատշգամբում, բռնկված հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով հանգցնել։









































