Մոսկվայում 66 տարեկան հասակում մահացել է էքստրասենս Եվգենյա Դավիթաշվիլին` հայտնի Ջունան:
Այս տեղեկությունը հաստատել է ռեժիսոր Մարկ Լեվինը, ով «Գուշակուհին» վերնագրով սերիալ է նկարահանում Ջունայի մասին:
Լեվինի խոսքերով՝ մինչև վերջին օրը Ջունան ընդունում էր իրեն դիմող մարդկանց, որոնք հավատում էին նրա ունակություններին:
Մայիսի վերջին «Ուկրաինա» հեռուստաալիքով կայացավ «Ջունա» ֆիլմի պրեմիերան:
2001թ. իր որդու` Վախթանգի մահվանից հետո Ջունան ապրում էր մեկուսի կյանքով: Լեվինի կարծիքով՝ նրան ապրել օգնում էին գեղանկարչությամբ զբաղվելը և իրեն դիմող մարդկանց օգնելը:
Եվգենյա Դավիթաշվիլին գլխավորում էր Այլընտրանքային գիտությունների միջազգային ակադեմիան: Լրագրողները նշում են, որ նրա հաճախորդներից էին Լեոնիդ Բրեժնևը, Մարչելո Մաստրոյանին, Ռոբերտ դե Նիրոն և այլք:








































