Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ կահավորել շինաշխատանքների համար առանձնացված տարածքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են ասֆալտապատման, փոսանորոգման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքներ:

Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը և ի հայտ եկած թերությունները կարճ ժամանակում վերացնել: Իսկ այն կազմակերպությունները, որոնք պատշաճ չեն իրականացնի իրենց պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, ինչպես նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և մի շարք այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, վթարների վերացման նպատակով քանդման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ քաղաքապետը պատասխանատուներին խստորեն հանձնարարել է չթույլատրել դրանք՝ մինչև տվյալ տարածքները չկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և ցուցանակներով:

«Օրվա տարբեր ժամերի վարչական շրջանների թե´ կենտրոնական, երկրորդական փողոցներում և թե´ մայթերի վրա իրականացվում են քանդման աշխատանքներ, որոնց մասին հուշող որևէ նշան կամ տեղեկատվություն չկա: Կենսապահովման ոլորտում կատարվող աշխատանքներն, անշուշտ, շատ կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է սահմանված կանոնների պահպանումը: Խստորեն հետևեք, որ որևէ տարածքում շինարարական կամ վթարավերացման աշխատանք իրականացնելիս, երբ քանդման աշխատանքներն անխուսափելի են, տվյալ տարածքները մինչ աշխատանքների մեկնարկը պարտադիր կահավորված լինեն ճանապարհային ու շինաշխատանքների իրականացման համապատասխան նշաններով, որպեսզի մեր բնակիչներն էլ իրազեկված լինեն, թե ինչ աշխատանք է իրականացվում տարածքում: Իսկ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները և կշարունակեն խախտել գործող կարգը, ձեռնարկեք համապատասխան միջոցներ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 13 դեպքի մասով, բացի այդ, 7 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 7 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել շինարարության նպատակով տրամադրված փաստաթղթերի և իրականացվող աշխատանքների նկատմամբ՝ բացառելով նախագծային շեղումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում