Մադրիդի օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մորը՝ Դոլորես Ավեյրուին :
61-ամյա կնոջը ձերբակալել են 55 հազար եվրո անցկացնելու փորձ կատարելու պատճառով: Իսպանիայի օրենքը մեկ անձին թույլ է տալիս անցկացնել առավելագույնը 10 հազար եվրո:
Բացատրություններ ստանալուց հետո ոստիկանները Դոլորեսից առգրավել են 45 հազար եվրո, իսկ նա մեկնելու թույլտվություն է ստացել:







































