«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան շարունակում է մնալ Մյունխենի «Բավարիա»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտնում է Sport-ը:
«Բավարիա»-ն արգենտինացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Արիեն Ռոբենի փոխարինող: Սակայն մյունխենյան ակումբը չի շտապում տրանսֆերային առաջարկով դիմել «կարմիր սատանաներ»-ին:
Հիշեցնենք, Անխելի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:








































