Vesti.ru-ի փոխանցմամբ՝ թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է ապրել այն բանից հետո, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) վերջին 13 տարում առաջին անգամ մեջլիսում զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից:
ԱԶԿ-ին հաջողվել է հավաքել քվեների միայն 41 տոկոսը: Ներդրողները հուսով էին, որ ԱԶԿ-ը կհավաքի բավականաչափ ձայներ՝ որպես միակ կուսակցություն իշխանության ղեկին մնալու համար, ինչը կօգներ կառավարության ձևավորման ժամանակ խուսափել անորոշությունից:
Spiro Sovereign Strategy-ը ներկայացնող Նիկոլաս Սպիրոն հայտարարել է. «Վերջին 13 տարում առաջին անգամ ԱԶԿ-ն այս ընտրությունների արդյունքներով կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը, ինչը վերջին տարիների ամենադրամատիկ քաղաքական իրադարձությունն է զարգացող շուկաներում:
Մինչև ընտրությունները լիրայի փոխարժեքը դոլարի հանդեպ կտրուկ անկում էր ապրել: Ներկայումս այն կարող է նվազել՝ բորբոքելով ինֆլյացիոն ակնկալիքներ և ուժեղացնելով ճնշումը Կենտրոնական բանկի վրա, որը պետք է բարձրացնի տոկոսադրույքները»
Ներկայումս 1 դոլարը հավասար է 2.66 լիրայի:








































