Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ռուսաստանը տնտեսական անկման նոր ռեկորդներ է սահմանում․ Ինչ է սպասվում Հայաստանին

Ռուսաստանի Տնտեսության զարգացման նախարարությունը խոստովանել է երկրի տնտեսության անկման մասին և այդ խոստովանությունը կայացել է նախարարության հրապարակած տնտեսական ցուցանիշներով:

Ըստ նախարարության՝ 2015թ. ապրիլին տնտեսության անկումը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմել է 4,2 տոկոս, իսկ հունվար-ապրիլին՝ 2,4 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Վիճակն ավելի վատ է արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում, որը մեկ երրորդով կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած: Այդ թվում՝ արտահանումը կրճատվել է 31,3 տոկոսով՝ կազմելով 32,7 մլրդ դոլար 2014թ. ապրիլի հետ համեմատած, իսկ ներմուծումը՝ 41,8 տոկոսով՝ կազմելով 16,2 մլրդ դոլար:

Համաձայն Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումների՝ ՀՆԱ-ն 2015թ. կնվազի 2,8 տոկոսով: Նման վատատեսական սցենար ներկայացնելով 2015-ի համար՝ նախարարությունը ավելի լավատես է հաջորդ տարիների համար՝ կանխատեսելով, որ 2016-2017թթ. Ռուսաստանի տնտեսությունը կունենա տարեկան 2,3-տոկոսանոց աճ: Սակայն այլ փորձագետներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, կանխատեսում են, որ տնտեսական անկումը կարող է նոր թափ ստանալ և անկման ավելի մեծ ցուցանիշներ արձանագրել:

Զգալի նվազում են արձանագրել նաև բնակչության եկամուտները: Մասնավորապես՝ իրական աշխատավարձի նվազումը 2015թ. կազմել է 13,2 տոկոս նախորդ տարվա ապրիլի հետ համեմատած, իսկ բնակչության իրական եկամուտները նվազել են 2,2 տոկոսով:

Իրավիճակը հուսադրող չէ տնտեսության այլ բնագավառներում ևս: Մասնավորապես՝ լուրջ դժվարությունների առջև է կանգնած բանկային ոլորտը, որտեղ վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը և արտաքին ֆինանսական աղբյուրների անհասանելիությունը խանգարում են բանկերին վարկավորել տնտեսությունը: Զգալի է անկումը վերամշակող և հանքահումքային արդյունաբերությունում, որը համարվել է Ռուսաստանի տնտեսության հենքը: Եվ սա այն դեպքում, երբ նավթի գները վերջին երկու ամիսներին բարձրացել և ինչ-որ առումով կայունացել են, իսկ Արևմուտքն այս ընթացքում պատժամիջոցների նոր խստացման չի գնացել: Սա նշանակում է, որ եթե հանկարծ նավթի գների նոր անկում լինի կամ պատժամիջոցների նոր ալիք, ապա Ռուսաստանի տնտեսության ցուցանիշները կարող են ավելի վատանալ:

Իսկ Հայաստանի տնտեսությունը անմիջականորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, կապված է այն աստիճան, որ Ռուսաստանի տնտեսությունում արձանագրված ցուցանիշները գրեթե սիմետրիկ արտացոլվում են Հայաստանում: Մասնավորապես Հայաստանում ևս առկա է արտաքին ապրանքաշրջանառության 36 տոկոսանոց անկում, և դա վերաբերում է նաև ապրանքաշրջանառությանը Ռուսաստանի հետ:

2014թ. վերջին, երբ Հայաստանի խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը բոլոր պետական պաշտոնյաները միաբերան պնդում էին, որ Հայաստանի արտադրողների առջև բացվում է 170-միլիոնանոց շուկա, որ դա անսպառ հնարավորություն է ապրանքաշրջանառությունը ավելացնելու և Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու համար, որ օտարերկրյա ներդրողները պետք է երջանիկ լինեն Հայաստանում արտադրություն հիմնելու և այստեղ արտադրվածը Ռուսաստան և ԵՏՄ անդամ այլ երկրներ արտահանելու համար: Հիմա պարզվում է, որ Ռուսաստանը ոչ միայն նոր ապրանքների ու ծառայությունների կարիք չունի, այլ նրա ներքին շուկան անընդհատ փոքրանում է, փոքրանում է այդ շուկայի ծավալը և գնողունակությունը:

Արդյոք այս ամենը այդքան դժվա՞ր էր կանխատեսել 2014թ. վերջին: Ամենևին՝ ո՛չ, ինչպես այսօր դժվար չէ կանխատեսել, որ ավելի լավ չի լինելու նաև հաջորդ տարիներին, լավ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը գնում է Արևմուտքի հետ հակադրության ճանապարհով, իսկ Ուկրաինայում ցանկացած փոքր ցնցում բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի տնտեսական ցուցանիշների վրա, և այդ ցնցումները հաճախակի են լինելու: Չնայած Հայաստանի կառավարությունը խոստանում է 2015թ. համար տնտեսական աճ, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի փոփոխության 0-ական ցուցանիշ, սակայն պարզ է, որ այս կանխատեսումներն ու խոստումները այնքան էլ հավատ ներշնչող չեն:

Ի դեպ, այն ընթացքում, երբ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անկման և անորոշության վիճակում, նրա շուրջ գտնվող երկրների տնտեսությունները շարունակում են աճել: Աճում է ինչպես ԵՄ-ի, Ճապոնիայի, այնպես էլ ԱՄՆ-ի տնտեսությունը, էլ չասած Չինաստանի մասին:

Ինչպես միշտ, մենք հետընթաց արձանագրողների հետ ենք, հետընթաց արձանագրողների թվում, թեև կարող էինք բոլորովին այլ տեղ լինել, բոլորովին այլ ցուցանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում