Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Հալուք Կոչը հայտարարել է, որ կուսակցությունը Թուրքիայի իշխող կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն չի ստեղծի։ Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 20 քաղաքական ուժեր։ 10 տոկոսի շեմը հաղթահարել հաջողվել է 4 կուսակցությունների։
Քվեների 100 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ իշխող կուսակցությունը հավաքել է 40.80 տոկոս ձայն (256 աթոռ), ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 25.20 տոկոս ձայն (133 աթոռ), ազգայնական «Ազգային շարժումը» ՝ 16.50 տոկոս (83 տեղ), քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ 12.90 տոկոս ձայն (78 տեղ)։ Մնացած կուսակցությունները միասին հավաքել են 4.5 տոկոս։












































