Արգենտինայի դատարանը երեկ որոշում է կայացրել մարդկության դեմ հանցանքներ գործելու համար ցմահ ազատազրկման դատապարտել Ռեյնալդո Բինյոնեին, որը կառավարել է երկիրը 1982-1983 թթ.: Նա մեղավոր է ճանաչվել երեխաների, կին-այլախոհների առևանգման, ինչպես նաև ռեժիմի 10 այլ ընդդիմախոսների սպանության մեջ: Ընդ որում, Բինյոնեն 2010 թ. ապրիլին արդեն դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման ռազմական խունտայի տարիներին գործած հանցանքների համար:
Բինյոնեի հետ ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև նախկին զինվորականներ և ոստիկաններ, որոնք զինվորական խունտայի տարիներին բարձր պաշտոններ են զբաղեցրել բանակում և ոստիկանությունում:
Իրավապաշտպանները ծափահարություններով են ընդունել դատարանի այս որոշումը: Դատարանի շենքի առջև փակցվել են պաստառներ` «Ոչ անպատժելիությանը», «Բանտը բոլոր հանցագործների համար է»: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:









































