Դորտմունդի «Բորուսիա»-ի իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն հայտարարել է, որ կարող է վերադառնալ հայրենիք, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ամեն ինչ հնարավոր է: Ես պետք է խոսեմ թիմի նոր գլխավոր մարզչի հետ:
Միշտ էլ հաճելի է, երբ լսում ես քո հանդեպ հետաքրքրվածության մասին»,- հայտարարել է Իմոբիլեն:
Հավելենք, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր»-ը:







































