Թուրքական «Գալաթասարայ»-ի դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան համարվում է Լոնդոնի «Արսենալ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը, տեղեկացնում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի` «զինագործներ»-ն Ուրուգվայի ազգային հավաքականի դարպասապահի տրանսֆերի դիմաց պատրաստ են թուրքական ակումբին տրամադրել 15 մլն ֆունտ:
Նշվում է նաև, որ «Արսենալ»-ը հետաքրքրված է նաև «Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխի ծառայություններով:






































