Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել նոր հարձակվողի տրանսֆեր, տեղեկացնում է Daily Star-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցները ֆրանսիական «Մոնակո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին «տեղափոխում» են Լոնդոն:
«Մենք կորցրեցինք Դրոգբայի պես հարձակվողի, ով կարևոր գոլերի հեղինակ էր դարձել: Դրոգբան փորձառու հարձակվող է:
Այժմ «ազնվականներ»-ին նոր հարձակվող է պետք: Ցանկանում ենք, որ մեր թիմն ունենա 3 բարձրակարգ հարձակվող»,- հայտարարել է Մոուրինյոն:










































