Ապրիլի 14-ին Բեռլինում կայացել է ՆԱՏՕ-ի նախարարակական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա գործողությունները Լիբիայում: Նիստի ավարտին ընդունվել է մի փաստաթուղթ, որով սահմանվում է, որ ռազմական գործողությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին չի կատարել երեք հիմնական պահանջները.
1. Դադարեցնել բոլոր հարձակումները խաղաղ բնակչության և բնակավայրերի վրա:
2. Վերադարձնել բոլոր զորմիավորումներն իրենց բազաներ, այդ թվում` դիպուկահարներին, վարձկաններին և այլ կիսառազմական ստորաբաժանումներին: ՆԱՏՕ-ն կոչ է արել Տրիպոլիին զորքերից ազատել բոլոր այն քաղաքները, որոնք գրավվել են ուժով:
3. Անմիջապես ապահովել ամբողջական, անվտանգ և առանց խոչընդոտների հումանիտար օգնության տրամադրումը բոլոր այն լիբիացիներին, ովքեր դրա կարիքն ունեն:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները նաև վերահաստատել են Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջը: Մինչև այս պահանջների կատարումը հակաքադաֆիական դաշինքը պատրաստվում է շարունակել ռազմական գործողությունները և ռմբակոծել ռազմական դիրքերը:
Հատուկ շեշտվել է, որ խորհրդակցության մասնակիցները հարգում են Լիբիայի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և Լիբիայի ազգային միասնությունը: Այս մասին հաղորդում է Franec Presse գործակալությունը:









































