Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Իշխանությունն էլ տեսավ ու վախեցավ

Հայաստանում վերջին օրերին հասարակական մեծ դժգոհության առիթ տվեց երկու իրադարձություն, որ տեղի ունեցան միաժամանակ: Խոսքը Արտաշատում և Սևանում եկեղեցիների բացման մասին է: Ըստ որում՝ հասարակության դժգոհությունը ամենևին էլ եկեղեցիների բացման առիթով չէ, որ հնչում է: Այլ այն պատճառով, որ այդ եկեղեցիները կառուցվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների կամ մեծահարուստների գումարներով, իսկ բացման արարողություններն էլ վերածվում են այնպիսի համապետական միջոցառման, կարծեք Հայաստանում տիեզերակայաններ կամ բարձր-տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոններ են բացվում:

Սերժ Սարգսյանի և իշխանական ողջ շքախմբի մասնակցությունը եկեղեցիների բացումներին, նույնիսկ հիմնարկեքների արարողություններին լուսաբանվում է այնպիսի մանրամասնությամբ, կարծեք խոսքը Հայաստանի տնտեսական զարգացման բեկումնային իրադարձության մասին է: Ահա հենց այդ պատճառով է, որ հասարակությունը նմանօրինակ յուրաքանչյուր իրադարձության կապակցությամբ արտահայտում է իր բողոքն ու դժգոհությունը: Որովհետև նրանք, ովքեր մասնակցում են այդ բացումներին, ովքեր կառուցում ու հովանավորում են եկեղեցիները, իրենց մաշկի վրա, իրենց զավակների, թոռնիկների մաշկի վրա չեն զգում այն ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, որ առկա է Հայաստանում արդեն տարիներ շարունակ:

Մինչդեռ եթե գումարները եկեղեցիների շինարարությանն ուղղվելու փոխարեն գնան հանրային, տնտեսական նշանակության նախագծերի, ապա դրանից կշահի և՛ հասարակությունը, և՛ պետությունը: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաները կոչված են հենց այդ շահն ապահովելու, որովհետև վարձատրվում են այդ հասարակության վճարած հարկերից: Եկեղեցաշինությունը այլ մարդկանց գործ է, այն համապետական նշանակության խնդիր չէ:

Այսպիսով, հարցն ունի հստակեցման կարիք՝ հասարակությունը չի դժգոհում եկեղեցի կառուցելու փաստից: Հասարակությունը դժգոհում է, որ դրանով զբաղվում են մարդիկ, որոնք լիովին այլ զբաղմունք, այլ պարտականություն պետք է իրականացնեն, որոնք պարտավոր են հասարակությանը մատուցել տնտեսական զարգացմանը և հանրային բարեկեցությանը միտված մեխանիզմներ, ինստիտուտներ: Սակայն պարզ է նաև, որ սեփական պարտականությունների կատարման մասին մոռանալը չէ, որ ընկած է պետական մակարդակի հասցված, համապետական զբաղմունքի վերածած եկեղեցաշինության հիմքում: Հայաստանի իշխանական «էլիտայի» ներկայացուցիչները չեն մոռանում իրենց պարտականությունների մասին: Ավելին՝ հենց այդ մասին հիշելով էլ նրանք զբաղվում են եկեղեցաշինությամբ, հասցնում այդ ամենը համապետական հնչեղության մակարդակի:

Բանն այն է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անմիջական պաշտոնեական պարտականությունները կատարում են անարդյունավետ, վատ, հաճախ նույնիսկ շատ վատ: Հենց այդ անարդյունավետությունը, վատ, նույնիսկ ամոթալի ու խայտառակ արդյունքը քողարկելու համար էլ նրանք աղմկոտ եկեղեցաշինություն են նախաձեռնում և պարբերաբար մատուցում հանրությանը, որպեսզի մարդիկ մոռանան նրանց պարտականությունների մասին:

Եկեղեցու, հոգևորի, մշակույթի, ինքնության, քրիստոնեության մասին տեքստերը հանրությանը մատուցվում են Սահմանադրության և օրենքների տեքստերից կտրելու, իրավական տեքստերը ստվերելու, ծածկելու, մոռացության մատնելու համար, որպեսզի հասարակությունը ավելորդ հարցեր չունենա կամ հնարավորինս քիչ հարցեր ունենա այդ՝ իրավական, օրենսդրական, սահմանադրական տեքստերի ոտնահարման և աղավաղման կապակցությամբ: Այդ խնդիրը ունի նաև փոքր-ինչ լայն շերտ: Հանրությանը նաև պետք է կտրել այդ իրավա-սահմանադրական տեքստերի հետ գիտակցական հաղորդակցությունից, քանի որ այդ հաղորդակցության անխափան կապը ստեղծում է քաղաքացիական, իրավագիտակից հասարակություն: Իսկ այդ հասարակությունը կյանքին, հետևաբար նաև պետական կառավարմանը, պետական համակարգին և դրա ճյուղավորումներին նայում է այլևս բոլորովին ուրիշ չափանիշներով և մոտեցումներով: Դա էլ նշանակում է, որ մարդիկ բոլորովին այլ կերպ են նայում ընտրական գործընթացներին, իշխանության որոշումներին, թաղային հեղինակություններին: Դա նշանակում է, որ գործնականում անհնար է դառնում նրանց ավտոբուսներով կամ երթուղայիններով ընտրատեղամասեր տանելը, կաշառելը, երիտասարդներին էժանագին հնարքներով գայթակղելը, ահաբեկելը:

Այսինքն՝ ստացվում է որակապես այլ հասարակություն: Այնպիսի հասարակություն, որպիսին կարճ դրվագներով, օրինակ, մենք տեսանք Երևանի Կարապի լճում Քանյե Ուեսթի խելահեղ համերգի ժամանակ, ինչպիսին մենք տեսանք Երևանի Հանրապետության հրապարակում հորդառատ անձրևի տակ SOAD-ի համերգի ժամանակ: Այդ հասարակությունը չի թելադրվում, այդ հասարակությունն ինքն է թելադրում՝ թելադրում է կյանքի նոր որակներ, նոր մտածողություն, նոր աշխարհայացք, նոր ընկալումներ, նոր արժեքներ, որոնք առավել մրցունակ են, որոնք իրենց խորքում իրապես ավելի քրիստոնեական և մարդասիրական են, առավել արդարացի, քան այն ամենը, ինչ իրականում թաքցվում է եկեղեցաշինության ընդամենը առերևույթ, խորքում՝ բովանդակային առումով Աստծո և քրիստոնեության հետ որևէ աղերս չունեցող պաստառների և ճառերի տակ:

Այդ հասարակությանը տեսավ նաև իշխող համակարգը: Տեսավ ու վախեցավ, քանի որ Հանրապետության հրապարակում հորդառատ անձրևի տակ SOAD լսող բազմությունը կամ Ուեսթի հետևից ջուրը ցատկող երիտասարդությունը արժեքային, խորքային իմաստով շատ ավելի վտանգավոր է այդ համակարգի համար, քան, ասենք, տասնյակ հազարանոց աղմկոտ հանրահավաքները: Եվ անհապաղ քայլեր են ձեռնարկում «ապրիլյան բացթողումներն» արագ վերականգնելու, հանրային «մեյնստրիմն» արագորեն իր «ազգային ավանդական» կառավարելիության հուն վերադարձնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում