Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը պետք է անցում կատարի «ոչ-ոչ» սկզբունքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

Օրերս տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը։ Որտեղի՞ց եք սկսել պայքարը, ինչո՞ւ որոշեցիք միանալ «Քաղաքացիական պայմանագրին»։

– Ես, ինչպես և կարծում եմ հայաստանաբնակ ցանկացած գիտակից քաղաքացի, մեր երկրի զարգացման այս փուլում չէի կարող անտարբեր մնալ քաղաքականության նկատմամբ, երբ այսօր ունենք երկրի ներքին կյանքի ամենատարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ դժգոհության օջախներ: Ունենք խնդիրներ արտաքին քաղաքական կողմնորոշումների ու դրանցից ածանցվող բազմաթիվ այլ ենթաոլորտներում: Ունենք ռիսկային զարգացումներ Արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ, որն ամեն պահ կարող է փոխել առայժմ գործող ստատուս-քվոն՝ ի վնաս մեզ: Դե իսկ հայկական Սփյուռքի իրական հնարավորություններին, նրա չիրացվածության, ու ըստ իս, հայրենիքում նրա նշանակության, մեղմ ասած, «սխալ» ընկալման փաստին էլ անդրադարձա Հիմնադիր Համաժողովի իմ խոսքում: Եվ նշված ու բազմաթիվ այլ խնդիրներին լուծումները գտնելու գործում իմ մասնակցությունը բերելու, ինչպես նաև կոնկրետ Սփյուռքի հետ կապված հայաստանյան պատկերացումներին իմ, կարելի է ասել, տրամագծորեն տարբերվող մոտեցումները ներկայացնելու և կյանքի կոչելու համար որոշեցի միանալ որևէ լուրջ ընդդիմադիր քաղաքական թիմի, որը, բնականաբար, պախարակված չի լինի, կվայելի մեր ժողովրդի ու հասարակության լայն շրջանակների համակրանքն ու վստահությունը: Եվ այդ շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը տարածեց իր հիմնադրման մասին մամլո հաղորդագրություն:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական Պայմանագրին» միանալու որոշմանս՝ դա պայմանավորված է վերոնշյալ գործոններով՝ ինչպես նաև ներքին կառավարման այն սկզբունքներով ու քաղաքական ինստիտուցիոնալ ընդդիմության այն, մինչ այլժմ չհնչած, սահմանումներով, որոնց մասին հայտարարել է ՔՊ-ն: Որոշիչ գործոն է հանդիսացել նաև Կառավարման Խորհրդի կազմում ներգրավված՝ քաղաքական ու հասարակական կենսագրություն ունեցող մի քանի անհատների առկայությունն այդ կառույցում:

Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ «Ոչ-ոչ» ասելու քաղաքականությունը մի փոքր աբսուրդ չէ՞, երբ ուսական զորքը կանգնած է երկրի սահմանին, հիմա Դուք դրան կո՞ղմ եք, թե՞ դեմ։ Եվրոպացիների հետ ինտեգրացիոն բանակցություններին կո՞ղմ եք, թե՞ դեմ։

-Այո՛, մենք հայտարարել ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը պետք է անցում կատարի «ոչ-ոչ» սկզբունքին, քանի որ արդի աշխարհում, գլոբալիզացիոն զարգացումների ֆոնին՝ բավականին ռիսկային է «անմնացորդ տրվել» աշխարհագրական բևեռներից որևէ մեկին, երբ դրանցից յուրաքանչյուրն էլ ունի միջազգային իրավական ու քաղաքական առումով խոցելի քաղաքականություն, սեփական շահերի ու մեր ազգային շահի համադրման կոնտեքստում՝ անհամատեղելի մոտեցումներ: Դա ամենևին էլ աբսուրդ չէ, ուղղակի դրա իրագործման համար անհրաժեշտ են հավասարակշռված քայլեր ու ցայտնոտային որոշումների գործադրման բացառում՝ արտաքին քաղաքականության ու կողմնորոշումների հարցում:

Ինչ վերաբերում է մեր սահմանին կանգնած ռուսական զորամիավորմանը, ապա ես դրան մոտենում եմ ճիշտ այնպես, ինչպես այն ամրագրված է հայ-ռուսական միջպետական ռազմավարական համագործակցության պայմանագրով. ոչ ավել, ոչ պակաս: Նրա առաջնային խնդիրն է՝ իրականացնել ռազմավարական դաշնակից և  ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության արտաքին սահմանների պահպանությունը: Մենք առայժմ այդ մոտեցումը պետք է գործադրենք՝ առանց ավելորդ հուզականության ու չհաշվարկված քայլերի: Դրան իմ կողմ կամ դեմ լինելու մասին որևէ բան չեմ ասի հիմա, որպեսզի մերկապարանոց չհնչի առանց հիմնավոր փաստարկների: Բայց ապագայում ավելի լայն վերլուծությունների համատեքստում կներկայացնեմ մոտեցումներս:

Եվրոպացիների հետ ինտեգրացիոն բանակցություններին կողմ եմ որոշակի վերապահումներով. այն մեզ պետք է այնքանով, որքանով հակակշիռ կհանդիսանա և կբալանսավորի մեր այսօրվա տնտեսաքաղաքական կախվածությունն աշխարհաքաղաքական բևեռներից մեկից: Ինչպես նաև իր ազդեցությունը կունենա իրավական, սոցիալական ու կյանքի այլ ոլորտներում բարեփոխումների իրականացման վրա: Հայաստանին կտա տնտեսական զարգացման ու արտաքին ներդրումների ներգրավման լայն հնարավորություններ: Այդ մասին բացմիցս հայտարարել է նաև «Քաղաքացիական Պայմանագիրը»՝ դեռևս հանրային-քաղաքական միավորում եղած շրջանում:

Համաժողովին ձեր ելույթում անդրադարձաք և կոչ արեցիք սփյուռքահայերին երկխոսության, նաև նշեցիք, որ պատրաստում եք սփյուռքահայերի վերադարձը։ Ինչպե՞ս եք պատկերացնում դա, բացի խոսքերից՝ հայրենադարձության ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն։

-Գիտեք, մեր Սփյուռքի մասին ես կարող եմ ժամերով խոսել, բայց ամբողջ ասելիքս այդպես էլ չփոխանցել: Ես անձամբ բավականին երկար ժամանակ շփվում եմ սփյուռքի մեր տարբեր գաղթօջախների հետ, անձամբ տարբեր առիթներով այցելել եմ ավելի քան մեկ տասնյակ գաղթօջախներ և տեղում անձնական մակարդակի հանդիպումներ ունեցել ամենատարբեր սերնդի մեր հայրենակիցների հետ՝ ոմանք արդեն 4-րդ սերունդն են ապրում օտարության մեջ, ոմանք վերջին տարիներին են արտագաղթել: Ու առաջինների շրջանում ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ այցելում են Հայաստան, նրանցից մի քանիսը իրենց պսակադրությունն իրականացրել են Էջմիածնի մայր տաճարում, Գանձասարում, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում: Ու բոլորի աչքերում ես միշտ տեսնում եմ նույն կարոտը՝ դա իրենց հայրենազրկված պապերի գենետիկ հիշողությունն է նրանց փոխանցել: Ու ապրելով օտար հողի վրա՝ նրանցից շատերի կենսակերպում ես անհարմարվողականություն եմ զգում, չնայած որ մեծամասամբ ապրում են զարգացած, բարեկեցիկ երկրում, չունեն աշխատանքի ու ժամանցի կազմակերպման խնդիր: Ես զգացի, որ իրենք ձգտում են ամեն առիթ բաց չթողնել՝ կապվելու, այցելելու, բարեկամական կապեր հաստատելու հայրենիքի ու հայաստանաբնակներիս հետ: Բայց և ցավով պետք է նշեմ, որ ոչ բոլորին է նաև տրված այդ հնարավորությունը՝ հաճախակի կամ հենց առաջին անգամ այցելելու Հայաստան՝ կապված ֆինանսական ու այլ խնդիրների հետ, առավել ևս, եթե ներգրավված չեն ազգային-հասարակական միությունների, հիմնադրամների կամ ուսանողական նախագծերի մեջ: Եվ եթե չեն էլ կարողանում այցելել Հայաստան, առնվազն ձգտում են մնալ հայ՝ լեզվով, մշակույթով մտածողությամբ, որքան էլ որ դժվար լինի: Ու արդյունքում, իրենց կենսագործունեության միջավայրւմ ստեղծում են իրենց «փոքրիկ Հայաստանը», որն ունի իր եկեղեցին, հայկական կիրակնօրյա դպրոցը, մշակութային-մարզական խմբակները և ալն: Ու սկսում են հայապահպանությամբ զբաղվել օտար երկրներում, Ապրիլի 24-ին ու Մայիսի 28-ին համայնքի բոլոր հայորդիներով երթեր կազմակերպել ու այս կերպ էլ հարաբերվել հայրենիքին, հայ մնալ՝ ես կասեմ:

Բայց սա չի կարող շարունակվել ևս 50. 70 կամ 100 տարի, քանի որ, ցավով պիտի նշեմ, ակնհայտ է այն միտումը, որ համայնքի ներսում նույնիսկ ազգային դաստիարակություն ստացող պատանիների ու աղջնակների մեծ մասը այլևս շփվում են միմյանց հետ օտար լեզվով, որքան էլ որ ծնողներն ու մեծ սերունդը պարտադրում են ընտանիքում կամ այդ ակումբներում հայերեն խոսել: Սա այն դեպքում, երբ ընդամենը 10-12 տարի առաջ լիովին այլ պատկեր էր: Դա ինձ ներկայացնում են հենց իրենք՝ տվյալ համայնքների ներսում կրթական ու մշակութային գործունեություն ծավալող մեր հայրենակիցները: Ու արդյունքում՝ ևս մեկ սերունդ, և մենք կունենանք արդեն լիովին այլ աշխարհայացք ունեցող, տվյալ երկրների լեզուն և մշակույթը կրող (ամենայն հարգանքս այդ երկրներին ու իրենց ժողովրդին՝ մեր հայրենակիցներին օթևան ու հնարավորություն տալու համար, իհարկե) համայնք, որին ես արդեն կդժվարանամ հայ կոչել:

Սրանք այն հիմնական մտահոգություններն են, որոնք ինձ ստիպեցին Սփյուռքի հետ կապված ասելիք ու անելիք ձևավորել ու իմ համեստ լուման ներդնել համազգային նշանակության այս հարցին լուծումներ փնտրելու գործում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր Ծրագրով հիմնովին անդրադարձ է կատարել այս հարցին ու ներկայացրել իր մոտեցումները, որոնք մենք պատրաստվում ենք կյանքի կոչել մեր գործունեության տեսանելի ապագայում: Մենք ոչ թե մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սփյուռքին՝ հայրենադարձվելու հարցում, այլ ներկա իրողությունների ֆոնին Հայաստան պետության զարգացման ու նոր որակի երկիր ստեղծելու կոնտեքստում դա դիտարկում ենք որպես առանցքային գործոն, որը պետք է կյանքի կոչվի հենց այս փուլում, պատմական հնարավորությունը չկորցնելու ու ժամանակի առումով էլ չվրիպելու համար։

Միայն մի օրինակ կբերեմ. բոլորս էլ, կարծում եմ, ականատեսը եղանք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում մեր երկրում թևածող այն նոր թարմության, աշխուժության, մի տեսակ՝ ապագայի հանդեպ հույսի ու նոր վստահության զգացմանը, որ իրենց հետ բերեցին Վատիկանից եկող լուրերը, Հայաստան ժամանող արտերկրի պաշտոնական պատվիրակությունները, ինչպես նաև հենց մեր SOAD-ի տղաները՝ իրենց համերգով, ու ինչու չէ՝ հենց Քարդաշյանները, որքան էլ հասարակության շրջանում վերաբերմունքը վերջիններիս նկատմամբ բավականին հակասական է ի սկզբանե:

Խոսքս բավականին երկար ստացվեց, բայց դեռ չհասցրեցի անդրադառնալ այն քայլերին, որոնք մենք պետք է ձեռնարկենք մեծ հայրենադարձության հարուցման համար: Այժմ ընդհանրական կերպով անդրադառնամ՝ առաջիկայում ավելի լայնորեն ներկայացնելու պայմանով: Մենք այսօրվանից իսկ մեկնարկում ենք մի գործընթաց, որը ենթադրում է՝ կապ հաստատել Սփյուռքի մեր գաղթօջախների, հասարակական-մշակութային կազմակերպությունների, հայրենակիցների հետ ու տեղ հասցնել մեր ասելիքի հիմնական մեսիջը. «Մի՛ սպասեք, թե երբ է կյանքի որակը լավանալու Հայաստանում, երբ են այս կամ այն խնդիրները լուծում ստանալու, որպեսզի միայն դրանից հետո վերադառնաք (տեղափոխվեք) Հայաստան՝ հիմնական բնակության: Կյանքի որակի լավացման ու ձեր ակնկալած Հայաստանի կերտումը մենք տեսնում ենք ձեզ հետ: Եկե՛ք, մասնակցե՛ք, կերտե՛ք մեզ հետ այն Հայաստանը, որը դուք՝ ինքներդ կնախընտրեք ձեր հիմնական բնակության երկրից»:

Իսկ կոնկրետ քայլերին դեռ կանդրադառնանք հանգամանորեն:

-Ի՞նչ պետք է անի «Քաղաքացիական պայմանագիրը», որ չեն արել նախորդները, որ կարողանա հանրային մոբիլիզացիա իրականացնել։

Այդ մասին բավականին հանգամանալից արտահայտվել է մեր կուսակից ընկեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ պրն. Ն.Փաշինյանն իր ելույթներում, նույնիսկ այն հնչել է նաև Խորհրդարանում: Դա ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման ու դրանով իսկ օրենքով սահմանված կարգով՝ առաջիկա համապետական ընտրություններին ամենալայն մասնակցության անհրաժեշտությունն է: Մեր խորին համոզմամբ, երբ մենք հանդես կգանք որպես կայացած ինստիտուցիոնալ ընդդիմություն՝ վերջինիս վերագրվող բոլոր պահանջներին համապատասխան որակական հատկանիշներով, այդ ժամանակ ընտրություններին մասնակցելը, մեր ժողովրդի վստահության քվեն ստանալը և այդ քվեով մեզ վերապահված՝ պետական իշխանության ստանձնումը կդառնա զուտ տեխնիկայի ու համակարգված գործընթացը անսխալորեն կյանքի կոչելու հարց:

Քաղաքացիական պայմանագիրը» հստակ հայտարարել է, որ պատրաստվում է 2017-ի ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ընտրություն մեզանում կեղծվում է։ Այդ դեպքում, ինչպե՞ս եք պատկերացնում իշխանության գալը և կարճ ժամանակով ընդդիմադիր մնալը։

-Հարցի առաջին մասին, կարծում եմ, արդեն անդրադարձա նախորդ պատասխանիս մեջ: Մի փոքր հավելեմ, եթե մենք մեր հռչակած՝ ինստիտուցիոնալ ընդդիմության հիմնական պահանջներից մեկի համաձայն, ՀՀ բոլոր ընտրատեղամասերում ունեցանք իրենց օրինական պարտականություններն ու իրավունքները գիտակցող ու գործադրող վստահված անձանց խմբեր, որոնք ընտրությունների ողջ ընթացքում կմնան իրենց կոչմանն ու անելիքին հավատարիմ, և վերջում էլ՝ ստացված քվեների արձանագրման ու վավերացման գործընթացին կունենան նույն օրենքով սահմանված կարգով մասնակցությունը, ապա իշխանությունների համար, համոզված եմ, շատ դժվար կլինի, ես կասեի՝ անհնար կլինի կեղծել ընտրությունները:

Իսկ ինչ վերաբերում է հարցի 2-րդ մասին՝ գալ իշխանության և կարճ ժամանակով ընդդիմադիր մնալ: Այստեղ, կարծում եմ, թյուրըմբռնում կա, մենք ասում ենք՝ մինչև իշխանության գալն ենք կարճ ժամանակով ընդդիմադիր լինելու, քանի որ հավակնում ենք առաջիկա համապետական ընտրություններին մասնակցել ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժի կարգավիճակով և ստանալ հայաստանցիների վստահության քվեն: Իսկ դա արդեն 2017-ին է: Իսկ իշխանության գալուց հետո, իհարկե, չեմ պատկերացնում որևէ ուժ, որը կմնա դեռևս ընդդիմության շարքերում, որքան էլ ինքնաքննադատաբար վերաբերի իր գործունեությանն ու առաջ քաշած ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում