Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում, անծանոթը պատահաբար հեռախոսային խոսակցություն լսելով, օգնել է մի միայնակ մոր գնելու Chevrolet Impala մակնիշի ավտոմեքենա: Տեղեկացնում է New York Daily News-ը:
Երեք երեխայի մայրը զանգել էր տեղի դիլերային կենտրոն և խնդրում էր ավտոմեքենայի գինը իջեցնել: «Առաջ մեզ հայրս էր տեղափոխում, հիմա նա չի կարող, որովհետև ծնկի վիրահատություն է տարել»,- հեռախոսով պատմում էր Քոնին, որն աշխատում է մերձ քաղաքային խանութներից մեկում:
«Բարի սամարացին», լսելով կնոջ խնդրանքը, միջամտել է և խնդրել, որ ավտոմեքենայի արժեքը գրանցեն իր հաշվեհամարին: Գումարի չափը կազմել է 2.2 հազար դոլար: 800 դոլար փոխանցել էր կնոջ հայրը:
«Ես երբեք չեմ մոռանա նրա այդ արարքը. ինձ համար դա Աստծո գոյության հաստատումն է»,- ասել է Քոնին:









































