Ըստ ԿԲ այսօր հրապարակած սեպտեմբեր ամսվա տեղեկագրի՝ ՀՀ բանկերում ռեզիդենտների դրամով ավանդների ծավալը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է, իսկ դոլարով ավանդների ծավալը (դրամական արտահայտությամբ) նույն ժամանակաշրջանում նվազել: Այսպես, օգոստոսին ռեզիդենտների դրամով ավանդները կազմել են 169 մլրդ դրամ, իսկ օգոստոսին` 182 մլրդ դրամ, մինչդեռ դոլարով ավանդները օգոստոսին կազմել են 359 մլրդ դրամ, սեպտեմբերին` 355 մլրդ դրամ: Նկատենք, որ այնուամենայնիվ դոլարով ավանդները շարունակում են մոտ 2 անգամ գերազանցել դրամով ավանդներին, ինչը նշանակում է, որ դոլարիզացիայի մակարդակը Հայաստանում դեռևս շատ բարձր է:










































