Airbus եվրոպական աերոտիեզերական կոնցեռնը հայտարարել է նոր հրթիռակրի ստեղծման ծրագրերի մասին, որի առանձին կոմպոնենտներ կօգտագործվեն բազմաթիվ անգամներ: Այս մասին գրում է BBC-ն:
«Ադելինա» պայմանական անվանումը ստացած նոր հրթիռը կունենա Երկիր վերադառնալու երթուղային շարժիչների համակարգ, որոնք վերանորոգումից հետո պիտանի կլինեն հետագա օգտագործման համար:
Նոր հրթիռը կկարողանա օգտագործել արդեն գոյություն ունեցող շարժիչները, որոնք ստեղծվել են «Արիան» կրիչի համար:









































