Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջո Կիելինին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման մասին, նշելով, որ կանխագուշակել էր իր բացակայությունն այդ խաղում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կանխագուշակել էի, որ բաց կթողնեմ ՉԼ-ի եզրափակչի հանդիպումը: Հասկացա, որ վնասվածքս լուրջ է:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդես գալն իմ մանկության երազանքն էր, սակայն երբեմն ճակատագիրը քեզ հնարավորություններ չի տալիս»,- հայտարարել է Կիելինին:







































