Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Մոսկվան միշտ աջակցում է գործող իշխանությանը, նա չի սիրում փոփոխություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

– Պարոն Դուբնով, Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության հետ համագործակցելու, այդ գործակցությանն առաջիկայում իրավական ձևակերպում տալու պատրաստակամություն  հայտնեց։ Հետաքրքիր է՝ Մոսկվան դրան ինչպե՞ս կարձագանքի։

– Ես կարծում եմ՝ այս երկու տարվա ընթացքում բոլորը հետևություններ են արել: Մոսկվան, հավանաբար, հասկացել է, որ եվրոպական ասոցացման նշանակությունն այնքան էլ մեծ չէ, որքան նախկինում պատկերացնում և նույնիսկ վախենում էր: Ըստ իս՝  պարզապես գտնվել է Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության մի ոլորտ, այսինքն՝ մտադրություն, որն անպայման չէ, որ իրականացվի: Այդ մասին հռչակված է, ի սեր Աստծո՝ Մոսկվան  չի առարկի: Որոշ փորձագետներ ճիշտ են նշում. հարցն այստեղ  Հայաստանի մտադրությունը չէ, այլ Հայաստանի կողմից ներքին բարեփոխումներ անցկացնելու պատրաստակամությունը, որը կախված չէ ոչ Մոսկվայից, ոչ Արևմուտքից:

– Նկատի ունեք սահմանադրական բարեփոխումնե՞րը:

– Ոչ, շատ բարեփոխումներ, օրինակ՝ Վրաստանի օրինակով, տնտեսական, վարչական, բյուրոկրատական: Այսինքն՝ կառավարման մոդելի փոփոխությունները:  Հայաստանը նման փոփոխություն անելու պատրաստակամություն չունի, իսկ քանի դեռ չունի՝ Մոսկվան կարող է հանգիստ լինել:

– Հայաստանը ևս պատրաստվում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Նշվում է, որ Մոսկվան կարող է առարկել դրան, որովհետև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետք է նախագահի և ոչ, ասենք, վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի ներկայություն:

– Դրանք ֆորմալ բնույթի են, սահմանադրական փոփոխությունները տվյալ դեպքում երկրորդական են կառավարման այն փոփոխությունների ֆոնին, որի մասին ես խոսեցի: Սահմանադրական փոփոխությունները պարզապես կծառայեն գործող մոդելի շահերին: Ես չեմ կարծում, թե Մոսկվան առարկի կամ լուրջ կեպով միջամտի, որովհետև գիտի, որ ցանկացած մոդել կսպասարկի իր շահերը, և գուցե չիմանա անգամ այն մարդկանց ազգանունները, որոնք կներկայացնեն այդ մոդելը։

– Պարոն Դուբնով, ռուսական մամուլը հաճախակի էր անդրադառնում փետրվարին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական կոնֆլիկտին և գրում էր,  թե Հայաստանում նարնջագույն, գունավոր հեղափոխություն է սպասվում: Մինչև հերթական ընտրությունները տեսնո՞ւմ եք ուժերի, որոնք կարող են  հասնել իշխանափոխության:

– Նարնջագույն հեղափոխություն հասկացությունը փոքր-ինչ սխալ է  ընկալվում, դա ներքին էլիտայի կոնֆլիկտ է: Վրաստանում փողոցն, օրինակ, երկրորդական դերակատարում ուներ այդ միջոցառումներին, առաջնայինը ներքին կոնֆլիկտն էր, հետո նոր՝ փողոցային պայքարը, որը պետք է ոչ գերագնահատել, ոչ էլ երկրորդական դերակատարում տալ դրան։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ Հայաստանին նման բան չի սպառնում: Ներքին կոնֆլիկտը ավարտվեց, այն նաև այնքան մեծ մասշտաբի չէր, որ հեղափոխության վերածվեր: Ես կարծում եմ, որ հաջորդ ընտրությունները նախապես պատրաստված կլինեն, դրանք իրենց մեջ գաղտնիություն չեն պարունակի և անկանխատեսելի հետևանքներ  չեն ունենա:

– Դուք հաճախակի եք  մեկնաբանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Կա՞ն այդպիսի հնարավորություններ: Մի անգամ նշել եք  անգամ, որ Մոսկվայում կան որոշակի շրջանակներ, որոնք կաջակցեն նրա վերադարձին: Ի՞նչ շրջանակների մասին է խոսքը:

– Դրանք  կորպորատիվ խմբեր են։ Ես կարծում եմ՝ իշխանություն փնտրող ցանկացած ուժ Հայաստանում պարտավոր է համարում Մոսկվայում աջակցություն փնտրել, բոլորն էլ իրենց աջակցությունն ունեն՝ ուժեղ կամ թույլ, ավելի ուժեղ աջակցություն ունի գործող նախագահը, իր խումբն ունի նաև Ռոբերտ Սեդրակովիչը, բայց ես չեմ կարծում, որ նրան աջակցողների ազդեցությունը պետք է գերագնահատել, պետք չէ գերագնահատել նաև    նրա հնարավորությունները։

– Գործող նախագահն արդյոք վայելո՞ւմ է Մոսկվայի աջակցությունը:

– Մոսկվան միշտ աջակցում է գործող իշխանություններին, նա չի սիրում փոփոխություններ: Բացի այդ, Մոսկվան հասկանում է՝ եթե Սերժ Սարգսյանի փոխարեն, ասենք, լինի Ռոբերտ Քոչարյանը, միևնույն է՝ շարժվելու են այն մոդելով, որը ձեռնտու է  Մոսկվային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում