«Հայոց լեզու և գրականություն» առարկայից այսօր միասնական քննություն է հանձնում մոտ 7000 դիմորդ՝ 34 քննական կենտրոններում, որից 14-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում:
ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոնում քննություն է հանձնում 239 դիմորդ, որից բացակա են 12-ը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊՀ քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը նկատեց, որ բացակա ուսանողները բժշկից տեղեկանք կամ հիմնավոր պատճառներ ներկայացնելու դեպքում կարող են մասնակցել քննությունների երկրորդ փուլին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դիմորդները նշեցին, որ իրենց համար առարկան բարդ չէ, միայն վախենում են «պնդումների փունջ» կոչվող առաջադրանքից:
Մանրամասները՝ տեսանյութում։









































