Եվրոպական երկրների ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքով` «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
MasterCard-ի անցկացրած հարցման արդյունքում 27-ամյա հարձակվողը ստացել է ձայների 27%-ը` շուրջ երկու անգամ ավելի, քան Զինեդին Զիդանը, ում օգտին քվեարկել են 12%-ը:
Երրորդը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է, ով ստացել է ձայների 11%-ը: Նրան հետևում են Ռոնալդոն` ձայների 7%-ով և Դևիդ Բեքհեմը` 4%-ով:





































