Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

«Յոթի գործը»` Եվրադատարանում

«Յոթի գործով» մեղադրվող, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի գործով Եվրադատարանը սկսել է ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանը:

Հիշեցնենք, որ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը, Հակոբ Հակոբյանը մեղադրվում էին 2008 թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և պետական իշխանությունը բռնությամբ զավթելու համար:

Մյասնիկ Մալխասյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը «Առաջին լրատվականին» տեղեկացրեց, որ Եվրադատարանը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը և տվել տասնվեցշաբաթյա ժամկետ, որը լրանում է հունիսին: ՀՀ կառավարությանն ուղղած հարցերում Եվրադատարանը նշել է, թե ինչո՞ւ չի կիրառվել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց, ինչո՞ւ է պետությունը կիրառել տրաֆարետային որոշումներ և ի՞նչ հիմնավորումներ է ունեցել: Հարցերից մեկն էլ վերաբերում է մինչև ձերբակալությունը Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ ապօրինի ազատազրկմանը:

Մելանյա Առուստամյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ Եվրադատարանի հարցերը բխում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածից («Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»): Փաստաբանի հավաստմամբ, Եվրադատարան ուղարկված գանգատում ներկայացվել են փաստեր, համաձայն որոնց` Մյասնիկ Մալխասյանի գործով խախտվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ («Արդար դատաքննության իրավունք»), 10-րդ («Արտահայտվելու ազատություն»), 11-րդ («Հավաքների և միավորման ազատություն») հոդվածները, նաև 3-րդ հոդվածը, որը վերաբերում է խոշտանգումների արգելմանը:

Թեև Մյասնիկ Մալխասյանի գործը ներկայացվել է փուլերով, սակայն Եվրադատարանը դրանք միավորել է մեկ գործի մեջ: Մելանյա Առուստամյանը սպասում է կառավարության պատասխանին, որպեսզի ինքն էլ ներկայացնի իր առարկությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում