Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերը, տեղեկացնում է TMW-ն:
Ըստ աղբյուրի` թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել 28-ամյա կիսապաշտպանից 40 մլն եվրոյի դիմաց:
Ավել վաղ հաղորդվում էր, որ չիլիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հավելենք, որ 14/15 մրցաշրջանում Վիդալը մասնակցել է 48 հանդիպման, դարձել 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:







































