Friday, 19 06 2026
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Իսլամական վտանգն ու հայկական մանևրները

Հունիսի 18-20-ը Հայաստանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ ռոուդ» սեմինարը, որի թեման լինելու է «Իսլամական պետության» վտանգը տարածաշրջանում և դրանից դուրս:

Հայաստանում «Ռոզ ռոուդ» սեմինարներ անցկացվել են բազմիցս՝ տարբեր թեմաներով, լինելով նաև մասնակցային առումով բավական ներկայացուցչական: Այդ սեմինարներն ինչ-որ իմաստով կարելի է գնահատել նաև որպես Հայաստանի անվտանգության համակարգի էական բաղկացուցիչներից մեկը, որը միտված է գոնե անվտանգության հարցում դիվերսիֆիկացիայի կարևոր խնդրի սպասարկմանը: Տարբեր տարիների սեմինարների թեմաները եղել են հետաքրքիր, սակայն անկասկած է, որ «Իսլամական պետության» վտանգի քննարկումը Հայաստանում առանձնահատուկ է: Ըստ էության, մեծ հաշվով, այստեղ ևս կարծեք թե նշմարվում է դիվերսիֆիկացիայի խնդիրը:

Բանն այն է, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանի զինված ուժերի միավորումները մասնակցեցին ՀԱՊԿ զորավարժությանը Տաջիկստանում: Իսկ այդ զորավարժությունը նպատակ ուներ պատրաստվել Կենտրոնական Ասիայում «Իսլամական պետության» վտանգներին: Իսկ դրանք բավական իրատեսական են և արդեն նույնիսկ առարկայական: Տաջիկստանի ուժային կառույցների տարբեր ներկայացուցիչներ արդեն իսկ լքում են իրենց ծառայությունն ու միանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սա մեծ մարտահրավեր է ոչ միայն կենտրոնասիական երկրների, այլ ռազմավարական իմաստով նաև Ռուսաստանի համար: ՀԱՊԿ զորավարժությունն այդ մարտահրավերի արձագանքն է, որին ներգրավվում է նաև Հայաստանը:

Միևնույն ժամանակ, «Իսլամական պետության» դեմ առկա է նաև միջազգային լայն կոալիցիա, որում Ռուսաստանը չկա: Այդ կոալիցիան գործունեություն է ծավալում Իրաքի և Սիրիայի տարածքում այդ խմբավորման դեմ, հարվածներ հասցնում ահաբեկիչների դիրքերին: Դրանց արդյունավետության խնդիրը այլ է, սակայն Հայաստանն այդ կոալիցիայի մաս չէ: Ըստ էության, ստացվում է, որ այդ մասով Հայաստանը հակաահաբեկչական կոալիցիայի մաս չէ, իսկ ՀԱՊԿ-ի առումով՝ ներգրավվում է անգամ զինված խմբավորումով, թեկուզ զորավարժության:

Երևանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում անցկացվող հեղինակավոր սեմինարը և դրանում ԻԼԻՊ վտանգի քննարկումները գուցե թե փորձ են հավասարակշռելու Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներին: Այն, որ այս մասնակցության խնդիրը կա, կարծեք թե ակնարկեց նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ խոսելով Սիրիա իր այցի և սիրիահայության անվտանգության հարցերի մասին: Նալբանդյանը հայտարարեց, թե սիրիահայության անվտանգության հարցում կարևոր է «ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշումն ու պայքարը»:

Այս տեսանկյունից, Հայաստանը հայտնվել է իսկապես դժվար վիճակում՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն, Արևմուտքն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր դիրքորոշում ու պայքար: Եվ այստեղ Հայաստանը ստիպված է կիսվել ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև: Ըստ որում՝ նկատի ունենալով Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, մեծանում է Ռուսաստանի խանդի վտանգը: Սրան զուգահեռ՝ ակնհայտ է, որ Սիրիայում հայկական համայնքի անվտանգության հարցում Հայաստանը էապես կարիք ունի արևմտյան աջակցության, քանի որ Ռուսաստանն այստեղ որևէ առումով օգտակար լինել չի կարող: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է որոշակիորեն ներգրավում ունենա հակաահաբեկչական արևմտյան կոալիցիայում: Կբավականացնի՞ արդյոք սեմինար-քննարկման ֆորմատը, թե՞ դա կլինի ինչ-որ մեկնարկ, որը պետք է բերի որևէ ձևով Հայաստանի ներգրավման, դժվար է ասել: Երևանն այս առումով չունի ինքնուրույն ռազմավարություն և ամեն քայլը ստիպված է լինելու համաձայնեցնել Ռուսաստանի հետ:

Այստեղ շատ բան կախված է նրանից, թե Արևմուտքը, ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգները ինչպես կվերաբերվեն Հայաստանի այդ պահվածքին: «Արևելյան գործընկերության» ծրագրում մեղմ են վերաբերվում, իսկ կանե՞ն նույնը նաև հակաահաբեկչական կոալիցիայի հարցում: Ի վերջո, այստեղ արդեն հարցի քաղաքական գինը բավական բարձր է, հետևաբար բարձր են նաև պահանջները: Մի բան ակնհայտ է, որ առանց արևմտյան աջակցության Հայաստանն ուղղակիորեն անկարող է լիաժեք ապահովել, սպասարկել թե՛ սիրիահայության, թե՛ անգամ Հայաստանի անվտանգությունը: Մինչդեռ այդ խնդիրն այսօր «առաջին գծում» չլինելով, այնուամենայնիվ, կա:

Այսօր առաջին գծում սիրիահայությունն է, սակայն Հայաստանի մարտահրավերները անմիջականորեն առաջնագծային արտահայտվածություն չունենալով՝ ամենևին փոքր չեն: Հայաստանն այստեղ կարիք ունի Ռուսաստանից բացի՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի հետ սերտ աշխատանքի և խորհրդակցությունների, հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցության մեջ է Թուրքիան: Այդ հանգամանքն անկանխատեսելի է դարձնում նաև Ադրբեջանին: Պետք չէ բացառել, որ Բաքուն և Անկարան կարող են նույնիսկ ԻԼԻՊ գործոնը փորձ անել Կովկասում խաղարկել ղարաբաղյան հակամարտության խողովակի միջոցով՝ դարձնելով այն Արևմուտքի և Ռուսաստանի հետ զուգահեռ աշխարհաքաղաքական «առևտրի» հիմք:

Այստեղ է գուցե, որ Երևանի համար փոքր-ինչ առավել առարկայական հեռանկար կարող է ունենալ Արևմուտքի և Ռուսաստանի, նաև Իրանի մոտեցումները համադրելու գաղափարը, փորձը, քանի որ նրանցից որևէ մեկի շահից չի բխում այս պահին ԻԼԻՊ վտանգի որևէ ձևով ներթափանցումը Հարավային Կովկաս: Հստակ է մի բան, որ իսլամական ահաբեկչության վտանգը այն խնդիրն է, որտեղ Երևանի ցածրորակ և անսկզբունք մանևրները, ինչպես, օրինակ, «Արևելյան գործընկերության» դեպքում, կարող են ավարտվել ոչ թե անտարբերությամբ, այլ ուղղակի աղետով: Աս դեպքում Երևանի համար հստակ և սկզբունքային դիվանագիտությունը հրամայական է, եթե դրա ունակությունը Հայաստանի «վերնախավում» մնացել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում