Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկմանը, թե հարկային մարմինների հետապնդման արդյունքում է սնանկացել Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը։
Հիշեցնենք, որ հարկային մարմինները մի քանի հարյուր միլիոն դրամի տուգանք էին սահմանել տոնավաճառի նկատմամբ։ Պատգամավորը համաձայն չէր այդ տուգանքի հետ և հարկային մարմինների այդ որոշումը բողոքարկել է դատարանում։