Ապրիլի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել է 2 կգ 350 գ կանեփանման բույսի չորացված զանգված:
Այդ տանը ժամանակավորապես բնակվող Արթուր Ա.-ն հայտնել է, որ նշված զանգվածն ինքն է աճեցրել և չորացրել` հետագայում օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:












































