Ավստրալիայում «Աստղային պատերազմներից» գրոհայինի զրահազգեստը տղամարդուն պաշտպանել է օձի խայթոցից: Այս մասին հայտնում է direct-press.ru-ն:
Հենց այդպիսի համազգեստ է որոշել հագնել Սքոթ Լոքսլին Մելբուռնի Monash մանկական հոսպիտալի համար միջոցներ հավաքելու ակցիայի ժամանակ: Այդ համազգեստով տղամարդը պատրաստվում է երկրով անցնել մոտ 15 000 կմ:
Դեպքը տեղի է ունեցել, երբ Լոքսլին դուրս է եկել Քվիսթլենդից և ուղղվել Մաքքայ: Ճամփեզրին նա մի բան է նկատել, որը սատկած օձի է նմանեցրել: Լոքսլին իր սխալը հասկացել է, երբ «մարմինը» նետվել է և փորձել խայթել նրան: Ատամները համազգեստի մեջ են խրվել:








































