Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջիո Կիելինին բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այս մասին տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Երեկ կայացած մարզման ժամանակ իտալացի պաշտպանը մկանային ցավեր է զգացել: Այսօր նա բուժզննում է անցել, որից հետո հայտնի է դարձել, որ նա չի կարող մասնակցել «Բարսելոնա»-ի հետ խաղին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 6-ին՝ Բեռլինում:







































