The Woodstock Independent-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Վուդսթոք քաղաքի տարեց բնակիչներից մեկը ցանկացել է ստուգել, թե արդյոք կարո՞ղ է մեքենայով անցնել ավտոտնակի կողպած փայտյա դռան միջով:
91-ամյա Վալտեր Թոմասին նման հնարավորություն ընձեռել են նրա թոռները: Հնարքը կիրառելու համար օգտագործվել է այն ավտոտնակի շենքը, որի տերերը պատրաստվում են շուտով քանդել այն:
Թոմասը փորձն իրականացրել է 1998 թվականի արտադրության Isuzu Rodeo ջիպով: Փորձը պսակվել է հաջողությամբ, ինչը երջանկացրել է Թոմասին: Թոմասի թոռներն ու ծոռները նույնպես ուրախ են, որ կարողացել են իրականացնել պապիկի վաղեմի երազանքը:











































