Գանայի մայրաքաղաք Ակրայում ավտոլիցքավորման կայանում պայթյուն է որոտացել։ Մահացել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով տեղի ռադիոյին։
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով քաղաքի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության։ Ներկայում հրշեջ բրիգադները զոհերի մարմինները տեղափոխում են կայանից։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։














































