Thursday, 18 06 2026
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը

Եթե Ադրբեջանը չդառնա ԵՏՄ անդամ, արյուն կհեղվի, զոհեր կլինեն, բայց Ղարաբաղի հարցը չի լուծվի. Ալեքսանդր Դուգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը։

Պարոն Դուգին, տևական ժամանակ է, որ Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու կապակցությամբ հայտարարություններ են հնչում։ Վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Մոսկվայում հայտարարեց, թե Ադրբեջանը կմտածի ԵՏՄ-ին անդամագրվելու մասին՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուց հետո: Նման տարբերակ հնարավոր համարո՞ւմ եք:

Կարծում եմ՝ Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը միանգամայն ճիշտ քայլ կլինի: Հետխորհրդային երկրների ճարտարապետությունը ճիշտ և ներդաշնակ գծելու համար կա մի տարբերակ. այն երկրները, որոնք ժամանակին մի քաղաքակրթական համակարգում էին, կապ չունի՝ Խորհրդային միությունն էր թե ցարական Ռուսաստանը, վերականգնվի: Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամագրվելու հեռանկարը հիմա այնքան անտրամաբանական է թվում, որքան մի քանի տարի առաջ Հայաստանինը: Բայց եթե Ադրբեջանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, ապա Ղարաբաղի թեման  բոլորովին այլ նշանակություն կստանա, ինչպես, օրինակ, բոլորովին այլ նշանակություն ստացավ Հյուսիսային Կիպրոսի հարցը, երբ Թուրքիան ու Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ են:

Իրականում դա կլինի միջոց՝ Ղարաբաղյան հարցում ռեալ առաջընթաց գրանցելու համար: Այսօր ամբողջ խնդիրն այն է, որ հենց Ռուսաստանը մոտենում է կողմերից մեկին, միանգամից Արևմուտքը սկսում է աջակցել մյուսին, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից։ Ղարաբաղը աշխարհաքաղաքական այս մեծ հարցում տարադրամ է դառնում և տուժում է: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը նույն Եվրասիական տնտեսական միության մեջ լինեն, այդ ռիսկը և ընդհանրապես ապակայունացման վտանգը կարող ենք բացառել:

Միայն մի բան կավելացնեմ՝ Ադրբեջանի կողմից այնքան էլ ճիշտ չէ պայման դնել՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորեք, նոր կդառնանք Եվրասիական տնտեսական միության հարցում: Լրիվ հակառակը՝ Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարող է պայման լինել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ Այսինքն՝ հաջորդականությունն է տարբեր. մտնում են ԵՏՄ, Ղարաբաղյան հարցը լուծվում է. սա միանգամայն ճիշտ մոտեցում է:

– Այդ դեպքում հնարավո՞ր է՝ Մոսկվան Ադրբեջանին համոզի դառնալ ԵՏՄ անդամ՝ ասելով, որ անդամակցության դեպքում կլուծի Ղարաբաղյան հակամարտությունը:

Եթե Մոսկվան կարողանա համոզել, ապա դա կլինի ռուսական դիվանագիտության մեծ հաղթանակը: Այն փաստը, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնում մտնել Եվրասիական տնտեսական միություն, արդեն մեծ առաջընթաց է, և եթե ռուսական դիվանագիտությունը կարողանա հասնել դրան, ապա մեծ բեկում կլինի:

Մի քանի տարի առաջ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լուրջ չէր թվում, իսկ այսօր Հայաստանը ԵՏՄ անդամ է: Ես, ընդհանրապես, միշտ էլ ասել եմ՝ Հայաստանը և Ադրբեջանը լինելու են ԵՏՄ անդամ, և նրանցից ով ամենաշուտը ինտեգրվի այդ միությանը, նա էլ կվաստակի ամենալավ պայմանները, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Բաքուն ընդհանրապես հրաժարվում էր քննարկել այդ հեռանկարը, և այն փաստը, որ փոխել է իր դիրքորոշումը, այսինքն՝ Ալիևը վերջին շրջանում ավելի ու ավելի ռեալիստական է խոսում այդ մասին, գիտակցում է, որ Արևմուտքի աջակցությունը իրեն կարող է ոչ միայն իշխանություն, այլև երկիր արժենալ, գիտակցում է, որ Հայաստանը ռազմավարական ու քաղաքական օգուտներ է քաղում ԵՏՄ անդամ լինելով, հիմա լրիվ ճիշտ ուղու վրա է կանգնած. ես դա ողջունում եմ:

Ավելացնեմ, որ Հայաստանը շատ խելացի վարվեց՝ առաջինը անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը։

– Հայաստանն ու Ադրբեջանը կարո՞ղ են հավասար պայմաններով մի միասնական տնտեսական հարթության մեջ լինել:

– Ամբողջական հավասարություն երբեք չի լինում, ոչ մի տեղ և երբեք ամբողջությամբ հավասար բաներ չեն լինում: Բայց եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն մի միասնական հարթակի մեջ, դա կօգնի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Միայն այս դեպքում կլուծվեն այն բոլոր հարցերը, որոնց մասին խոսելն անգամ սարսափեցնում է հիմա: Դա օգուտ կլինի բոլորին:

Հայաստանը, անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը, ցույց տվեց իր հեռատեսությունը՝ չնայած Հայաստանում կային շատ ուժեր, որոնք հայտարարում էին, թե ԵՏՄ չի լինելու, որոնք հետ էին պահում Հայաստանին ԵՏՄ անդամակցությունից: Հիմա տեսնում ենք, թե որ ուժերն են իրականում հեռատես քաղաքականություն վարում: Ադրբեջանը ժամանակին ընդհանրապես արհամարհում էր ԵՏՄ-ն, հիմա առաջընթաց կա այդ հարցում. դա գովելի է: Եվ բոլորը պետք է ուրախանան այդ հանգամանքով:

Այդ դեպքում ակհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի հօգուտ Ադրբեջանի, որովհետև Հայաստանն արդեն այդ միության անդամ է՝ առանց որևէ նախապայմանի, իսկ Ադրբեջանի նախապայմանը, փաստորեն, հենց հակամարտության կարգավորումն է, և ո՛չ հօգուտ Հայաստանի շահերի:

– Բանն այն է, որ Ղարաբաղյան հակամարտության խնդիրը տեսականորեն չի կարող լուծվել միայն Հայատանի կամ միայն Ադրբեջանի օգտին: Այդ հակամարտությունը պետք է լուծվի միայն հօգուտ Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն սուբյեկտ: Ռեալիստական չէ փորձել լուծել Ղարաբաղյան հակամարտությունը միայն մի կողմի օգտին. դա նշանակում է հրաժարվել դրա լուծման հեռանկարներից ընդհանրապես: Իսկ լուծման հեռանկարներ իհարկե կան: Դժվար է հասնել, բայց հնարավոր: Դա իհարկե կլինի փոխզիջումային տարբերակ. ամեն երկիր ստիպված կլինի զոհել մի բան: Եթե այդ գործընթացը տեղափոխվի եվրասիական հարթակ, ապա գոնե արտաքին ապակայունացնող գործոն լինել չի կարող: Այսինքն՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ տարբերակը այն եվրասիական հարթակ տեղափոխելն է: Եթե դա լինի, ապա դժվար, բայց հնարավոր երկխոսություն կլինի: Եթե դա չլինի, ապա Ղարաբաղյան հակամարտությունն ընդհանրապես չի լուծվի, կլինի նոր արյունահեղություն, նոր պատերազմ:

Այսինքն՝ ամփոփելով նշեմ, որ ոչ թե եթե Ղարաբաղյան հակամարտությունը լուծվի՝ Ադրբեջանը կդառնա ԵՏՄ անդամ, այլ հակառակը՝ Ադրբեջանը կդառնա ԵՏՄ անդամ, Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում