Sunday, 05 07 2026
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի

Մենք առաջարկում ենք թիմ, որի ծնկները չեն թուլանա 100-200 հազար մարդու առջև որոշումներ կայացնելիս

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

-Մենք ականատես եղանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարին և դրա ուղերձներին: Կուսակցության հիմնական դերակատարները քաղաքական  տարբեր ժամանակահատվածներում ընդդիմության ճամաբարների ամենառադիկալ շարքերում են եղել, և դուք խոստանում եք չկրկնել սխալները, որոնք հանգեցրել են ընդդիմության ձախողմանը: Որո՞նք են եղել վրիպումները, և որո՞նք եք պատրաստվում սրբագրել, որով պետք է հույս ներշնչեք, որ փոփոխություն կբերեք երկրին:

-Նման երկու անձ կա, որոնք եղել են ընդդիմադիր շարժումների մեջ և ունեն փորձ: Նրանք են՝ Սասուն Միքայելանն ու Նիկոլ Փաշինյանը: Մենք ասում ենք, որ վերջին 25 տարիների ամբողջ այս գործընթացը, կապված ընդդիմադիր շարժումների և կուսակցությունների հետ, պետք է վերլուծել՝ տեսնելու, թե ինչու ենք մենք ձախողվում: Մենք եկել ենք այն եզրակացության, որ հիմնական պատճառներից մեկն այն է, որ ընդդիմությունը և քաղաքական շարժումները, որոնք ընդդիմացել են իշխանություններին, չեն եղել ինստիտուցիոնալ: Չի եղել ինստիտուցիոնալ ըննդիմություն: Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով ինստիտուցիոնալ: Առաջինը Հայաստանի ապագա նախագիծն է՝ հստակ, յուրաքանչյուր ոլորտի համար չափելի և տեսանելի լուծումներով և որոշումներով: Երկրորդը՝ պատասխանատու քաղաքական թիմի ներկայություն է, որը մենք կոչում ենք ստվերային կառավարություն: Մինչև հիմա մեր ընդդիմության հույսն ու հավատը եղել է սուպերլիդերը, որի կայացրած որոշումներից էր կախված, թե ինչ ուղղությամբ կգնա տվյալ շարժումը: Մենք ունեցել են տարբեր տեսակի ընդդիմության լիդերներ՝ իրենց բարոյական տեսակով, իրենց կրթությամբ, իրենց քաղաքական անցած ճանապարհով, և մենք եկել ենք այն եզրակացության, որ հիմնական սխալներից մեկն այն է եղել, որ ամբողջ այդ շարժումների հույսը եղել է սուպերլիդերը: Մենք հիմա գալիս ենք կոլեգիալ մարմնով որոշումներ կայացնելու անհրաժեշտությանը, և մենք դա կոչում ենք ստվերային կառավարություն, որտեղ պատասխանատվությունը քաղաքական գործընթացների համար կստանձնի ոչ թե մեկ մարդը, անկախ նրանից՝ նա լավ մարդ է, թե վատ մարդ, կրթված, թե անկիրթ: Մեկ մարդը, երբ որ նրա առջև կանգնած է 100 հազար մարդ և 200 հազար մարդ, ճակատագրական որոշումներ կայացնելիս նրա ծնկները կթուլանան: Եվ ամենակարևոր կետերից մեկը այդ ինստիտուտի ձևավորումն է հենց կազմակերպության ներսում՝ ունենալով ստրուկտուրա և հնարավորություն ստեղծելով վերահսկել ամբողջ ընտրությունների ընթացքը:

Այսինքն՝ դուք կարողացել եք վերատեսության ենթարկել կամ ուսումնասիրել 95-96 թվականների, 98 թվականի, 2003-ի բոլոր քաղաքական հիմնական ակտիվ դերակատարություն ունեցած ուժերին, առաջնորդներին և հանգել եք նրան, որ մենք ինստիտուցիոնալ ընդդիմության պակաս ունե՞նք: Դուք ստվերային կառավարության մի փորձ արեցիք Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական ակտիվ հանրահավաքային շարժման ընթացքում, որը որևէ արդյունք չտվեց, որովհետև՞..

-Որովհետև դրա համար նախադրյալներ չկային: Դա այդ խնդիրը հրապարակում քննարկելու սպոնտան մի փորձ էր: 2013 թվականին մենք՝ բոլորս գիտեինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, և բնակչության մեծամասնությունը ձայները տվել է նրան, բայց, ցավոք սրտի, մենք հրապարակում չտեսանք այնքան մարդ, որքանը ձայն էր տվել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչի հետ է սա կապված: Կապված է նրա հետ, որ հետընտրական փուլում մարդիկ կոնկրետ լուծումներ են ուզում տեսնել, մարդիկ ուզում են տեսնել կոնկրետ թիմը:

Նույն 2008 թվականին շարժման սխալ ընթացքի պատճառներից մեկը սուպերլիդերի գոյությունն էր և այն թիմի բացակայությունը, որը կկայացներ որոշում՝ լիդերի մեկուսացնելու դեպքում, կամ ինչ-ինչ պատճառներով ինքը կստանձներ պատասխանատվությունը:

Նման կոլեգիալ որոշումներ ընդունելու արդյունավետությունը «Քաղաքացիական պայմանագրում» արդեն փորձարկել ենք, որովհետև 1,5 տարի է մենք ունենք կառավարման խորհուրդ, որը ստանձնել էր կազմակերպության ղեկավարումը: Ես կարող եմ հավաստիացնել, որ որևէ որոշում «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի կողմից չի եղել ինչ-որ մի անձի շուրջ կամ ինչ-որ մի անձի դրդմամբ: Եղել է բացառապես կոլեգիալ: Ու հիմա, երբ հետ ենք նայում, թե ինչ որոշումներ ենք մենք կայացրել և ինչ ընթացք ենք ունեցել, տեսնում ենք, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության հետ կապված մեր որոշումները եղել են ճիշտ և ժամանակին: Դրա հիմնական գրավականը եղել է կոլեգիալ որոշումներ ընդունելը:

Հիմնական վերապահումը, որ Ձեր ընդդիմադիր գործընկերները ներկայացնում են արտահերթ,  հերթական ընտրությունների վերաբերյալ մոտեցումն  է: Դուք գնում եք հերթական ընտրությունների, որովհետև կարծում եք, որ արտահերթ զարգացումների համար պոտենցիալ չկա: Ազատամարտիկները հայտարարում են, որ բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, թե այս երկրում հերթական ընտրություններով հնարավոր կլինի բեկել վիճակը, փոփոխություն բերել, միամիտներ են: Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ պետք է Ձեզ կարողանա համոզել այնուամենայնիվ գնալ արտահերթ գործընթացների: Ինչո՞ւ եք խնդիր դրել անպայման գնալ հերթական ընտրությունների, երբ կարելի էր զարգացումներին հետևել և, ինչու չէ, գեներացնել արտահերթ այնպիսի իրավիճակներ, որտեղ հնարավոր կլիներ, այո՛, պատասխանատվություն վերցնել և առաջ գնալ:

-«Քաղաքացիական պամանագիրը» ամենասկզբից ստանձնել է մի պարտավորություն՝ քաղաքացուն չտանել պարտության: «Քաղաքացիական պայմանագիրն» ասում է՝ քանի դեռ չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, որևէ արտահերթ և հերթական ընտրություններում հաղթելու մասին բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը և չեն կարող իրականացվել: Սա 25 տարիների մեծ փորձի արդյունք է: Մենք կարծում ենք՝ քանի դեռ չունենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, մենք նման հայտարարություն չենք անի: «Քաղաքացիական պայմանագիրն» ասում է, որ եթե ինքը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, կամ այս իշխանությունը պետք է հեռանա, ուրեմն մեկ ամիս հետո Սերժ Սարգսյանը այլևս իշխանության չի լինելու, որովհետև եթե այդ գործընթացները երկարում են, իսկ մենք ունենք այդ փորձը, անընդհատ թեժ աշուն, թեժ ձմեռ, գարուն ժամկետներ նշելով՝ մենք հերթական անգամ հիասթափեցնում ենք ժողովրդին, և չգիտեմ, թե հետևանքները ինչպիսին կարող են լինել:

Ընտրությունների հետ կապված կա ևս մեկ կարևոր սկզբունք՝ մենք ով ենք, որ ժողովրդի անունից նախաձեռնենք այդպիսի գործընթացներ: Մենք ասում ենք, որ պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք ընտրությունների ժամանակ, ընդ որում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ունի երկու ծրագիր, առաջինը լիարժեք մասնակցել ընտրություններին, ունենալ հնարավորին չափ ընտրությունները վերահսկող մեծ համակարգ, որը թույլ չի տա իրականացնել ընտրակեղծիքները, ընդ որում՝ մենք մեր քաղաքական գործունեության ընթացքում տեսել ենք, որ կեղծիքների հիմնական պատճառը այն չէր, որ մարդիկ ընտրակաշառք են բաժանում կամ օգտագործում են իրենց վարչական ռեսուրսը, այլ այն է, որ 50 տոկոսով է տեղամասերի վերահսկելիությունը: Սա թույլ է տալիս իշխանություններին, կիրառելով իրենց կողմից ստեղծված համակարգը, շատ կարճ ժամանակահատվածում, ունենալով մյուս 50 տոկոսի տվյալները, հաջորդ 50 տոկոս տեղամասերի շնորհիվ կեղծել և ստանալ այնպիսի պատկեր, որը իրենք ստանում են: Մենք ստեղծում ենք այնպիսի համակարգ, որը թույլ կտա ունենալ ձայների հաշվարկի այլընտրանքային համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում