ԴԱԻՇ արմատական խմբավորման ավելի քան 10 հազար գրոհային է ոչնչացվել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի՝ 9 ամիս շարունակված արշավի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինկենը։
Բլինկենի խոսքով՝ դաշնակիցներին հաջողվել է մեծ առաջընթացի հասնել ԴԱԻՇ-ի դեմ մարտերում, սակայն խմբավորումը մնում է կայուն։
Խոսելով ԴԱԻՇ-ի շարքերում վիթխարի կորուստների մասին՝ Բլինկենը նշել է, որ վերջին հաշվով դա իր ազդեցությունը կունենա։












































